Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Մայր Աթոռի դէմ գրnհները ցանկալի արդիւնք չեն տալիս, իսկ հոգեւորականների հեղինակազրկման փոխարէն իշխանութեան «զինանոցն» է սպառւում»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանական իշխանութիւնը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մէկ է՝ դրանից ո´չ իրականութիւնը կը փոխւի, ո´չ էլ ճշմարտութիւնը կը խամրի»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի եղբօր եւ եղբօրորդու կալանաւորման փաստին:

«Ռեժիմի այս ագրեսիւ դրսեւորումները հիմնւած են նեարդային ջղաձգումների վրայ, որովհետեւ Մայր Աթոռի դէմ գրոհները ցանկալի արդիւնք չեն տալիս, իսկ հոգեւորականների հեղինակազրկման փոխարէն իշխանութեան «զինանոցն» է սպառւում:

Թեման որեւէ կերպ «եփել» չի յաջողւում, որովհետեւ հոգեւոր Հայաստանը դիմադրում է անդէմ, ապազգային, արժեզուրկ բռնապետութեանը»,-գրել է նա:

Related Articles

Back to top button