ՄիջազգայինՔաղաքական

Կատարի վարչապետը լարւածութեան սրման ֆոնին բանակցութիւններ է վարել Հնդկաստանի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ

«ԱԼԻՔ» – Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին այսօր բանակցութիւններ է վարել Հնդկաստանի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ, հեռախօսազրոյց է ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի եւ առանձին զրուցել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ: Հաղորդում է CNN-ը։

Գրեթէ նոյնական յայտարարութիւններում Ալ Թանին արտայայտել է Կատարի «խոր մտահոգութիւնը» իրավիճակի առնչութեամբ եւ վերահաստատել է երկրի «լիակատար աջակցութիւնը բոլոր տարածաշրջանային եւ երկու երկրների միջեւ առկայ չլուծւած խնդիրները երկխօսութեան եւ խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղւած միջազգային ջանքերին»։

Դոհան վերջերս ակտիւօրէն հանդէս է գալիս որպէս միջնորդ։ Կատարը միջնորդներից մէկն էր Իսրայէլի եւ պաղեստինեան ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցութիւններում, որոնք այս տարւայ սկզբին յանգեցրին ժամանակաւոր հրադադարի, դեր է խաղացել Ռուսաստանից ուկրաինացի երեխաների վերադարձին յանգեցրած քննարկումներում եւ նպաստել  Աֆղանստանում երկու տարուց աւելի կալանքի տակ անցկացրած ամերիկացի քաղաքացու ազատ արձակմանը։

Related Articles

Back to top button