ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարւածութեան թուլացմանը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սրւած յարաբերութիւնների թուլացման կոչ է արել: Հաղորդում է CNN-ը։

Նա յայտարարել է, որ պատրաստ է օգնել մեղմելու ներկայիս բռնութիւնը։

«Իմ դիրքորոշումն այն է, որ ես համաձայն եմ երկու կողմերի հետ էլ»,- ասել է Թրամփը։ Նա յաւելել է, որ երկու կողմին էլ շատ լաւ է ճանաչում, եւ ուզում է տեսնել՝ ինչպէս են նրանք գլուխ հանելու։

«Ուզում եմ տեսնել, որ նրանք կը կարողանան կանգ առնել հիմա, եւ յուսով եմ, որ կը կարողանան կանգ առնել հիմա»,- ասել է նա՝ շեշտելով, որ «շատ սոսկալի իրավիճակ» է ստեղծւել:

Related Articles

Back to top button