
Գերագոյն առաջնորդի հրամանագրով Մոհամմադբաղեր Զոլղադրը նշանակւել է «Բէյթի» քաղաքական խորհրդականի պաշտօնին։
Հրամանագրում նշւել է, որ հաշւի առնելով Զոլղադրի անգնահատելի փորձառութիւնը՝ նա նշանակւում է այդ պաշտօնին՝ այն համոզմամբ, որ նրան կը յաջողի նոր պատասխանատւութեան եւ Իսլամական յեղափոխութեան նպատակների առաջմղման գործում ունենալ իր ներդրումը:
Զոլղադրի՝ քաղաքական խորհրդականի պաշտօնին նշանակումը տեղի է ունենում այն բանից յետոյ, երբ Հանրապետութեան նախագահի հրամանագրով նոր նշանակում տեղի ունեցաւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդի քարտուղարի պաշտօնում։



