Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը

Երկու օր առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Դուբլինում կայացած ճեպազրոյցի ժամանակ բացառեց Իսրայէլի դէմ պատժամիջոցների կիրառումը, դա հիմնաւորելով Գերմանիայի «նացիստական անցեալով»: «Ես եւրոպական պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարների շրջանում մշտապէս մեր այն դիրքորոշումն եմ պաշտպանում, որ Գերմանիան յատուկ պատասխանատւութիւն է կրում Իսրայէլ պետութեան նկատմամբ։ Եւ այդ պատճառով մենք չենք կարող եւ չենք միանայ Իսրայէլի դէմ պատժամիջոցների ռեժիմներին ընդհանրապէս։ Եւ, անշուշտ, այս մօտեցումն առայժմ կը պահպանւի»,- յաւելել էր Մերցը՝ նշելով, որ Գերմանիայում մեծ մտահոգութեամբ են յետեւում Արեւմտեան Ափին տեղի ունեցող զարգացումներին։
Գերմանիայի այս քաղաքականութիւնը նոր չէ, եւ Ֆրիդրիխ Մերցը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին կանցլերն է, ով պաշտպանելու է հրէական պետութեանը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Գերմանիան, որպէս հոլոքոստ իրականացրած պետութիւն ստանձնել է հրեաների պաշտպանութեան պարտաւորութիւնը։
Սա այն է, ինչի մասին մենք տարիներ ի վեր կրկնում ենք։ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ դատարապտումը ոչ միայն պատմական արդարութեան վերականգման եւ չարիքը դատապարտելու բարոյական պարտաւորութեան դրսեւորում է, որքան պրակտիկ, կարեւորագոյն հարցի՝ անվտանգութեան ապահովման իրականացում։ Եթէ աշխարհը եւ յատկապէս հէնց Թուրքիան ճանաչեն ցեղասպանութիւնը, ապա Թուրքիան, որպէս ցեղասպան պետութիւն, պարտաւորւած է լինելու ստանձնել ցեղասպանւած ժողովրդի անվտանգութեան ապահովումը։ Այսինքն՝ ցեղասպանութեան ճանաչումը ոչ թէ պատմական հարց է, այլ անվտանգային քաղաքականութեան հիմնասիւն։ Թուրքերը դա շատ լաւ են հասկանում, Փաշինեանը՝ ոչ։ Իսկ միգուցէեւ շատ լաւ էլ հասկանում է, ուղղակի իր քաղաքական առաջնահերթութիւնները Հայաստանի անվտանգութեան հետ որեւէ աղերս չունեն….
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
ՀՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ անդամ



