Հայաստան - ԱրցախՄիջազգային

Զատուլինը սուտ է անւանել Հայաստանի ԱԽ քարտուղարի խօսքերը ԼՂ-ի մասին

«ԱԼԻՔ» – «Բացայայտ սուտ է»,- արձագանգելով Հայաստանի ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ ՌԴ-ի կողմից Արցախը յանձնելու մասին խօսքերին՝ ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորեանն աւելի մեծ ռուսատեաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինեանը, եւ մի շարք դէպքերում նա իր շէֆի մտքում ինչ կայ, կանխագուշակում կամ իր լեզւով հանրայնացնում է։ Տւեալ դէպքում խօսքը բացայայտ ստի մասին է» – ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Զատուլինը։

Պատգամաւորը նշել է, որ Արցախը ոչ միայն պէտք չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, այլեւ «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց գնալ իր արեւմտեան ընկերների յետեւից․

«Նա բարդ դրութեան մէջ դրեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արեւմուտքի հետ նրա նոր բարեկամութեան պայմանն էր, Արեւմուտքին չէ որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պէտք չեն, ինչպէս, ի դէպ, Հայաստանի անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գիւմրիում։ Սրանք, ըստ ամենայնի, յաջորդ հարցերն են, եւ դա ոչ մի կերպ չի թաքցւում պարոն Փաշինեանի կողմնակիցների եւ անձամբ նրա կողմից»,- ընդգծել է Զատուլինը։

Related Articles

Back to top button