Արմէն Գրիգորեան. «Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղն ու յանձնել Ադրբեջանին»
«ԱԼԻՔ» – Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախւած էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, յետոյ յետ գնացել, սա է ամբողջ իրականութիւնը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը: Առանց Ռուսաստանի թոյլտւութեան՝ պատերազմ տեղի չէր ունենայ»,- նշել է նա։
Խօսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութեան մասին՝ Գրիգորեանը յաւելել է. «Երբ Հայաստանն ամբողջութեամբ կախւած էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկէք արձանագրենք, որ մինչեւ այս գոյութիւն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք յայտնւել պատերազմում: Մենք փորձել ենք այս փոփոխութիւններով կայունութիւն բերել ու համոզւած ենք, որ այս փոփոխութիւնները կայունութիւն են բերելու»: