ՄիջազգայինՔաղաքական
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կեանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս Պապը մահացել է այսօր՝ ապրիլի 21-ի առաւօտեան: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆարելը, տեղեկացրել է AP-ը։
«Առաւօտեան ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կեանքը նւիրւած էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայութեանը»,- ասել է Ֆարելը յայտարարութիւնում։
Յիշեցնենք, որ Հռոմի Պապը նախօրէին Սուրբ Յարութեան ուղերձում խաղաղութեան կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։