Եւս երկու արծաթէ մեդալ. ոսկու յոյսերը ի դերեւ դարձան
«ԱԼԻՔ» – 2024 թւական ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցակցային օրը հիասթափեցրեց Իրանի սպորտի երկրպագուներին:
Իրանի ազատ ոճի ըմբշամարտի առաջատար Հասան Եազդանիին եւ Տեկւոնդոյի տղմարդկանց հաւաքականի աւագ Մեհրան Բարխուրդարիին ընդամէնը մէկ քայլ պակասեց ոսկէ մեդալ նւաճելու համար:
Ազատ ոճի ըմբշամարտի 86 կգ քաշային կարգի եզրափակիչ գօտեմարտում Հանսա Եզդանին ուժերը չափեց Բուլղարիայի դրօշի ներքոյ հանդէս եկող ռուս ըմբիշ Մագոմեդ Ռամազանովի հետ, ով կիսաեզրափակիչ փուլում պարտութեան էր մատնել ԱՄՆ ազատոճայինների փայլող աստղ Աարոն Բրուկսին:
Արդար լինելու համար պէտք է նշենք, որ եզրափակիչ հանդիպման ընթացքում Հասան Եզադանիի մօտ ակնյայտ զգացնել տւեց նրա ուսի հին վնասւածքը, ինչն էլ Եզդանիին թոյլ չտւեց հանդէս գալ իր հնարաւորութիւնների սահմաններում: Նա գործնականում մենամարտեց մէկ ձեռքով եւ պարտւեց 1:7 հաշւով՝ արժանանալով արծաթէ մեդալի:
Սա աշխարհի եռակի չեմպիոնի օլիմպիական 3-րդ մեդալն էր: Մինչ այս, Եզդանին Ռիօ-2016-ին նւաճել էր ոսկէ, իսկ Տոկիօ-2024-ին՝ արծաթէ մեդալներ:
Տեկւոնդոյի 80 կգ քաշային կարգում Իրանի հաւաքականի աւագ Մեհրան Բարխուրդարին փայլուն մրցելոյթներ ունեցաւ: Նա 1/16-րդ եզրափակիչ փուլում վստահ յաղթանակ տարաւ ուզբեկ մրցակցի նկատմամբ, յաջորդ փուլում շարքից դուրս թողեց իտալացուն, իսկ կիսազրափակչում առաւելութեան հասաւ հարաւկորէացու նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպումում, սակայն Բարխուրդարիի ուժերը չբաւարարեցին Թունիսը ներկայացնող Ֆիրաս Կատուսիի դէմ պայքարում: Նա պարտւեց 0:2 (2:4, 1:5) հաշւով եւ բաւարարւեց արծաթէ մեդալով:
Իրանը 2 ոսկէ, 4 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներով զբաղեցնում է մեդալայի աղիւսակի 23-րդ հորիզոնականը: Առաջատարն ԱՄՆ-ն է (33 ոկսի, 39 արծաթ, 39 բրոնզ), երկրորդը Չինաստանն է (33 ոկսի, 27 արծաթ, 23 բրոնզ), իսկ երրորդը՝ Աւստրալիան է (18 ոկսի, 16 արծաթ, 14 բրոնզ): Հայաստանը 2 արծաթէ եւ 1 բրոնզէ մեդալներով 66-րդն է: