ՄարզականՆոր Ջուղա

Գնահատանքի երեկոյ՝ Նոր Ջուղայի մարզիկ-մարզուհիների արձանագրած միամեայ յաջողութիւնների առթիւ

Հովանաւորութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ նախաձեռնութեամբ Մարզական միաւորի, հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ տեղի ունեցաւ մեդալաբաշխման հանդիսութիւն, որի նպատակն էր՝ արժեւորելու եւ գնահատելու Հայաստանի Համահայկական խաղերի եւ իհարկէ Իրանի եւ Ասիայի մակարդակներում յաջողութիւն ձեռք բերած Նոր Ջուղայի մարզիկ-մարզուհիներին:

Ներկաներին ողջունեց Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցիչ Անդրիա Խաչատրեանը, ով նախ ուրախութիւն յայտնեց նման նպատակասլաց սերունդ ունենալու համար, ապա երախտիքի խօսք ասաց ազգային իշխանութեանը եւ միութեան Կենտրոնական վարչութեանը՝ միաւորի աշխատանքները հովանաւորելու եւ հնարաւորութիւն ստեղծելու պատանի-երիտասարդների համար, որպէսզի առողջ մթնոլորտում մարզւեն, զարգանան եւ յաջողութիւններ արձանագրեն: Նա իր խօսքի մի այլ բաժնում շնորհակալական խօսք ուղղեց նաեւ ծնողներին՝ իրենց համագործակցութեան եւ միութեանը նեցուկ հանդիսանալու առթիւ:

Այնուհետեւ արտայայտւեց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը, որն ասաց. «Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան առաքելութիւնը՝ մարզական ասպարէզում աշխատելուց եւ յաջողութիւն ձեռք բերելուց զատ, պատանի-երիտասարդների մօտ ազգային ոգու, հայրենասիրութեան, կարգապահութեան եւ ինքնավստահութեան մակարդակի բարձրացումն է»: Նա շնորհակալական խօսք ուղղեց՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, ազգային մարմիններին եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբին՝ միութեան աշխատանքներին նիւթաբարոյական աջակցութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ ծնողներին՝ իրենց զաւակներին քաջալերելու համար:

Յաջորդիւ, անհատական եւ խմբային մարզաձեւերում յաջողութիւն արձանագրած մարզիկ-մարզուհիներին յանձնւեց գաւաթները, մեդալները եւ գնահատագրերը՝ ձեռամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանի, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի եւ Վարուժ Մինասեանի, Կրօնական խորհրդի անդամ Տէր Խաչատուր քհնյ. Զարգարեանի, միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցչի եւ բասկետբոլի վաստակաւոր մարզիչ Այլին Մելիքեանի:

Արձանագրած յաջողութիւնները հետեւեալն էին՝

– «Բանու Ղեդիսան» փառատօն՝ թեթեւ ատլետ (վազք)

500-մետր՝ երկրորդ

80-մետր՝ երրորդ

– «Արարատ cup» մրցաշար, մանկա-պատանեկան տղ. բասկետբոլ՝ երկրորդ

– Սպահան նահանգի «Վելայաթ մրցանակ» մրցաշար- պատանեկան աղջ. բասկետբոլ՝ փոխ չեմպիոն

– Երկրի մակարդակում՝ «Քիօ քուշին մատսու շիմա» մրցոյթներ-քոմիթէ կարատէ, մէկ առաջին եւ երկու երկրորդ

– Սպահան նահանգի՝ «Ուսանող նահատակներին» նւիրւած՝ «Քիօ քուշին մատսու շիմա» մրցոյթներ-քաթա կարատէ՝ առաջին, երկրորդ եւ երրորդ

– Հայաստանի Հանրապետութեան 8-րդ Համահայկական խաղեր

Ատլետիկայի սկաւառականետում մրցոյթներ՝ առաջին

– Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան 54-րդ Համահայկական խաղեր, տղ. երիտասարդական բասկետբոլ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թիւ 1 խումբ՝ առաջին, թիւ 2 խումբ՝ երրորդ

Տղ. երէց բասկետբոլ՝ երրորդ

3×3 ձեւաչափի բասկետբոլի երկսեռ մրցոյթում՝ առաջին

3×3 ձեւաչափի տղ. բասկետբոլի թիւ 1 խումբ՝ երկրորդ, թիւ 2 խումբ՝ երրորդ

– Սեղանի թենիս, աղջ. խմբային՝ երէց խումբ՝ երկրորդ

Սեղանի թենիս, աղջ. անհատական երիտասարդական խաղերում, մէկ առաջին

Երեկոյին, որպէս քաջալերանք ներկայ էին եւ անունները յայտարարւեց

– Սպահան նահանգի 3×3 ձեւաչափի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝ մինի-բասկետբոլի աղջ. խումբ

– Սպահան նահանգի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝ տղ. միկրօ բասկետբոլի խումբ

– Սպահան նահանգի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝ տղ. մինի-բասկետբոլի խումբը

Մեդալաբաշխման ծրագրի շարունակութեան մէջ նւաճած մեդալները յանձնւեց՝ երկրի մակարդակում Սպահան նահանգի աշակերտական աղջ. բասկետբոլի ընտրանի խմբի կազմում, Լաւագոյն խաղացող անւանակարգի

– Սպահան նահանգի մանկա-պատանեկան աղջ. բասկետբոլի խմբի կազմում «Լաւագոյն տաղանդների» 4-րդ օլիմպիադիայի

– Գիմնաստիկայի փառատօնի աղջ. Ա եւ Բ մակարդակի մրցութիւնների

Մարզիչ՝ Վիլմա Վարդանեան, մարզչի օգնական՝ Թենի Համազասպեան, պատասխանատու՝ Նինելիա Բաղդասարեան

– Սպահան նահանգի բասկետբոլի խորհրդի կազմակերպած երկրի 10-րդ տարածաշրջանի աղջ. մինի-բասկետբոլի փառատօնի,

– «Լուկա» աղջ. բասկետբոլի խմբի կազմում՝ նահանգի երիտասարդական լիգայի մրցոյթների,

– Սպահանի քաղաքապետարանի մշակութային, սոցիալական եւ մարզական կազմակերպութեան նախաձեռնութեամբ կայացած տղ. բասկետբոլի 2-րդ շրջանի 3×3 ձեւաչափի բասկետբոլի ախոյանական մրցաշարի,

– Սպահանի Պետական համալսարանի աղջ. բասկետբոլի խմբի կազմում Ուսանողական օլեմպիադիա

– «Ազադէ» բասկետբոլի ակումբի կազմում, «Բանու Ղեդիսան», «Փանբէրիզ» ընկերութեան հովանաւորութեամբ կայացած 23 տարեկանից բարձր Սպահան նահանգի մրցութիւնների,

– «HOOP» խմբի կազմում 18 տարեկանից բասկետբոլի, 18 տարեկանից վար աղջ. բասկետբոլի

– «Գոլնուր» խմբի կազմում երկրի մակարդակում կայացած տղ. բասկետբոլի մարզիկներին:

Գնահատւեցին նաեւ՝

– Գիմնաստիկայի խորհրդի կազմակերպած՝ վետերանների գնահատանքի հաւաքին գնահատագրով պարգեւատրւած միութեան մարզիչ՝ Վիլմա Վարդանեանը:

– Երկրի կանանց բասկետբոլի ազգային հաւաքականի կազմում, Հանգժօում կայացած «Վիլիամ Ջոնզ» խաղերին մասնակցած՝ Անայիս Խուդավերդեանը:

– Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի անդամ ընտրւելու եւ այդ կազմում Ասիայի խաղերին մասնակցած՝ Արէն Դաւուդիին։

– Իրանի լողի ազգային հաւաքականի մարզիչ՝ Գամեր Դիլանչեանը։

– Սպահան նահանգի ընտրանի խմբի մարզիչ եւ «Արարատ» միութեան աղջ. պատանեկան խմբի գլխաւոր մարզիչ Լուսինէ Սէթ-Աղայեանը։

– «Ազադէ» ակումբի բասկետբոլի մարզիչ եւ Սպահան նահանգի մինի-բասկետբոլի ընտրանի խմբի գլխաւոր մարզիչ՝ Լուսինէ Ասատրեանը:

Մեդալաբաշխման աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ խրախճանք:

Թղթակից (Նոր Ջուղա)

Առնչւող Յօդւածներ

Back to top button