ՀամայնքՀարցազրոյցՄարզական

Բռնցքամարտից՝ ֆուտբոլի ազգային հաւաքական կամ ռինգից դուրս «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ՝ Մայիս Մինասեանի հետ

ՀԱՏԻՍ

 

«ԱԼԻՔ» – Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Մայիս Մինասեանը «ԱԼԻՔ»-ին տւած բացառիկ հարցազրոյցի ժամանակ անդրադարձաւ «Արարատ» ֆուտբոլային թիմի վերականգնման հետ կապւած խնդիրներին եւ նշեց, որ նւազագոյնը 8 տարի է պէտք, որ «Արարատ»-ը վերակազմաւորի ու կրթի այն թիմը, որով պիտի կարողանայ Բարձրագոյն լիգա վերադառնալու ճանապարհով գնայ։

Խօսքն իհարկէ, ««Արարատ»-ի ֆուտբոլի ակադեմիայի» յաջող ընթացքի մասին, որտեղ Էդմոնդ Բզիկի գլխաւորութեամբ պատանի ֆուտբոլիստներ են վարժեցւում գրագէտ խաղի համար:

Նա յիշեցրեց նաեւ այն մասին, որ լեգենդար մարզիչ Հասան Հաբիբիի կողքին մարզել է «Արարատ»-ի ֆուտբոլիստներին, միաժամանակ հանդէս գալով որպէս թիմի աւագ: Մայիս Մինասեանը յաւելեց, որ նոյն շարջանում «Արարատ»-ին յաջողւում է նւաճել Բարձրագոյն լիգա դուրս գալու ուղեգիրը:

Մայիս Մինեասեանը մարզական անցեալի կողքին միշտ ներկայ է եղել համայնքային-միութենական աշխատանքներին եւ սեփական փորձով կիսւում է նոր ու հին սերնդի գործիչների հետ:

Մայիս Մինասեանը ծնւել է 1951 թւականի յունւարի 1-ին՝ Թեհրանում, խաղացել է Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականներում եւ «Արարատ», «Պաս Թեհրան» եւ «Էսթեղլալ» ակումբներում։

Մայիս Մինասեանը իրանական ֆուտբոլի պատմութեան հայ աստղերից էր, ով հանդէս է եկել նաեւ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի բոլոր՝ երիտասարդական, Օմիդ, եւ բարձագոյն թիմի կազմերում եւ համարւում է իրանական ֆուտբոլի լաւագոյն կիսապաշտպաններից մէկը։

Բռնցքամարտով մարզական աշխարհ մտած կապուտաչեայ պատանին ֆիզիկապէս պատրաստ վիճակում սկսում է նաեւ ուժերը փորձել ֆուտբոլում: Մայիսին չնկատել չէր լինի, յատկապէս, երբ տեսնում էին, որ գնդակը Մայիսի  ոտքից պոկելը հեշտ բան չէր միւս խաղացողների համար: Այսպիսով Մայիս Մինասեանը իրանահայ ֆուտբոլասէրների աչքին յիշատակւել է սկսում «Արարատ»-ի նարնջագոյնով, սակայն սա երիտասարդ ֆուտբոլիստի կարիերայի սկիզբն էր դեռ:

«Փաս»-ի կազմում հինգ տարի խաղալը պարտադիր է

Ես աջ կիսապաշտպան էի, բայց «Փաս» թիմում խաղացի բոլոր կիսապաշտպանական դիրքերում, զինւորական ծառայութեան պատճառով էի տեղափոխւել «Փաս»: Բայց պայմանագրում կէտ կար, որ ստիպւած 5 տարի մնացի այնտեղ։ Ամենացածր վճարումներով իհարկէ: «Փաս»-ում տարեկան 3500 թուման էի ստանում, իսկ, երբ տեղափոխւեցի «Թաջ»՝ արդէն ստանում էի 90 հազար:

Ալի Փարւինը սկսեց խաղալ աջ կիսապաշտպանում

Ազգային հաւաքականի կազմում էի Մոնրէալի Օլիմպիական խաղերի եւ 1976 թւականի Ասիայի ազգերի գաւաթի խաղարկութեան որակաւորման փուլերում: Մեր Իռլանդացի մարզիչը՝ Օֆարելն ինձ նշանակեց ազգային հաւաքականի աջ կիսապաշտպան եւ Ալի Փարւինին տեղափոխեց կենտրոն, բայց քանի որ Ալի Փարւինը աւելի շատ յայտնւում էր իմ դիրքում, մարզիչնի ստիպեց փոխել կարծիքն իմ մասին: Կարծում եմ, որ դա էր պատճառը, որ ես դուրս մնացի ազգային հաւաքականից։

Ինձ չթողեցին գնալ «Պերսպոլիս»

1975-ին վերջապէս զօրացրւեցի: Ցանկանում էի գնալ «Պերսպոլիս», բայց ինձ «ինչ-որ տեղից» կանչեցին եւ հրամայեցին միանալ «Թաջ» թիմ։ Ես էլ միացայ «Թաջ»-ին: Ալի Փարւինի հետ լաւ ու ընկերական յարաբերութիւններ ունէինք: Մեծ ցանկութիւն կար խաղալ նրա կողքին: Մտածեցի ինչու չգնամ «Պերսպոլիս», բայց ֆուտբոլի վերեւներից ասացին, որ պէտք է գնամ այնտեղ, որտեղ ցոյց են տւել:

Մայիս Մինասեանը «Արարատ»-ի կազմում

Ի տարբերութիւն շատ հայ ֆուտբոլային մեծերի, ովքեր իրենց կարիերան սկսել են «Արարատ»-ից, Մայիսը սկսել է փայլել «Փաս»-ում: Ապա 2 տարի է անցկացրել «Թաջ»-ում, այնուհետեւ 30 տարեկան չդարձած որոշում է կախել կօշիկները: Սակայն մի քանի տարի չանցած Հասան Հաբիբիի խնդրանքով, ով նշանակւել էր որպէս «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխաւոր մարզիչ, Մայիսը միանում է «Արարատ»-ին մարզչի օգնականի դերով միաժամանակ ստանձնելով թիմի աւագ ֆուտբոլիստի պարտաւորութիւնները: «Արարատ»-ում Մայիսը խաղում է մինչեւ 40 տարեկան դառնալը:

Ազգայի Հաւաքականի բոլոր տարիքային կարգերի հայ ֆուտբոլիստը

Մայիս Մինասեանը նախ յիշում է բոլոր իրանահայ  ֆուտբոլիստներին, ովքեր Իրանի ազգային հաւաքականի կազմում են հանդէս եկել, պաա նշում է, որ իր թիմակից հայ ֆուտբոլիստներից միակն է, ով ազգային հաւաքականի բոլոր տարիքային կարգերում ընկերակցել է թիմին:

Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կազմում Մայիսի Մինասեանը խաղացել է 1975-1978 թւականներին մասնակցելով  չորս հանդիպմանը։

 Դէմ է նա «Մեր մարզական բուջէի առիւծի բաժինը կլանած ֆուտբոլը» ձեւակերպմանը

Դիտարկմանը, թէ ֆուտբոլի վրայ մեծ գումարներ են ծախսւում, եւ սա այն դէպքում, երբ միւս մարզաձեւերի բուջէն անհամաեմատ փոքր է, չասելու համար, որ նոյն այդ բուջէներով աճած ֆուտբոլիստները թիմը թողեցին  աւելի մեծ պայմանագրերով միւս թիմերին միանալու համար, Մայիս Մինասեանը նշեց, որ ճիշտ է, որ ֆուտբոլի վրայ մեծ գումարներ են ծախսւել, բայց հաշւի առնենք, որ ֆուտբոլով ոչ պակաս հնչեղ է դարձել հայ մարզիկների անուններ: Իսկ այսօր, որպէս «Արարատ»-ի մարզականի գծով գործիչ եւ յանձնախմբերի անդամ ասեմ, որ ճիշտ տնօրինման դէպքում կարելի է նաեւ ֆուտբոլը եկամտաբեր դարձնել: «Այսօր ֆուտբոլի ակադեմիան անհամեմատ մեծ եկամուտ է ապահովում մարզաւանի համար»,-նշեց պրն. Մինասեանը:

Ո՞ւր են մեր  որակաւորւած մարզիչները

Մայսի Միանսեանը նշեց նաեւ, որ լաւ թիմ ունենալու համար մեզ ֆուտբոլիստների կողքին պէտք է ունենալ որակաւորում ստացած համապատասխան գրագիտութիւն, ինչը կարող են թիմին տալ միայն նման մարզիչները:  Չունենք ցաւօք այդպիսիներ: Եթէ էլ կան, ապա այնքան բարձրից են նայում խնդրին, որ պատրաստ չեն փոքրերի հետ աշխատել երեւի:

Մարզադաշտի կանաչ գորգը հոգնած վիճակում

Մայիս Մինասեանը պատասխանելով Սպորտի նախարարի այցի ժամանակ բարձրաձայնւած խնդիրների շուրջ, այդ թւում մարզադաշտի կանաչ գորգը վերանորոգելու կապակցութեամբ հարցին, նշեց, որ խոստումներ միշտ էլ կարելի է տալ, բայց դրանց համար համապատասխան յանձնաժողովներ կան, որոնց այցով է պայմանաւորւած բոլոր այն յոյսերն ու հաշւարկումները, ինչի արդիւնքում բուջէ է դուրս գրւում կամ գործ է արւում: Իսկ այս դէպքում կամ չի եղել, կամ առայժմս չի եղել, կամ էլ ես տեղեակ չեմ: Բայց եղածն էլ պահելը գոնէ մեր ձեռքերում է: Այնպէս, որ կանաչապատ տարածքը ջրելու պահին, գոնէ երեխաների ու «մեծ երեխաների» մուտքը կանաչ գորգ՝ պէտք է սահմանափակել, որ ցեխակոյտի չվերածւի ջրած աւազն ու կանաչութիւնը:

Related Articles

Back to top button