Շախմատի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդիւնքները

Լեհաստանի Կատովիցէ քաղաքում աւարտւեց շախմատի Եւրոպայի անհատական առաջնութիւնը:
Չեմպիոն դարձաւ 18-ամեայ ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտիարովը, որը 11 հնարաւորից վաստակեց 9 միաւոր:
Հայ շախմատիստներից 2027 թւականի աշխարհի գաւաթի ուղեգրեր նւաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Յովհաննիսեանը եւ Հայկ Մարտիրոսեանը, որոնք 8-ական միաւորով բաժանեցին 5-23-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ տեղերը:
Միջազգային վարպետ Արսէն Դաւթեանը նոյնպէս 8 միաւորով գրաւեց 23-րդ տեղը:
Արսէն Դաւթեանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբարձումեանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայութիւնը:
Հայաստանի ներկայացուցիչների արդիւնքները.
ՄԳ Հայկ Մարտիրոսեան՝ 8 միաւոր
ՄԳ Ռոբերտ Յովհաննիսեան՝ 8 միաւոր
ՄՎ Արսէն Դաւթեան՝ 8 միաւոր
ՄԳ Էմին Օհանեան՝ 7.5 միաւոր
ՄԳ Շանթ Սարգսեան՝ 7.5 միաւոր
ՄԳ Գաբրիէլ Սարգսեան՝ 7.5 միաւոր
ՄԳ Արթուր Դաւթեան՝ 7.5 միաւոր
ՄԳ Մանուէլ Պետրոսեան՝ 7 միաւոր
ՄՎ Վահէ Սուքիասեան՝ 6.5 միաւոր
ՄԳ Մամիկոն Ղարիբեան՝ 6.5 միաւոր
ՖՎ Տիգրան Համբարձումեան՝ 6.5 միաւոր
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսեան՝ 6.5 միաւոր
ԿՄԳ Մարիամ Մկրտչեան՝ 6.5 միաւոր
ՖՎ Հայկ Երիցեան՝ 5 միաւոր
Րաֆֆի Ղազարեան՝ 4.5 միաւոր



