ԻրանՔաղաքական

Իրանի դիրքորոշումը յստակ է. Վերացնել իրանի նկատմամբ շրջափակումները

ԱՄՆ-ում անորոշութիւնից իրարամերժ ուղերձներ են դուրս գրում, իսկ Իրանի ԱԳՆ-ը անհրաժեշտութիւն չի տեսնում նոր յայտարարութիւն անելու համար

«ԱԼԻՔ»-Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի փոխել իր դիրքորոշումն ԱՄՆ-ի հետ հնարաւոր բանակցութիւնների շարունակութեան վերաբերեալ, եւ այս հարցում երկրի պաշտօնական մօտեցումը մնում է այնպիսին, ինչպիսին նախկինում ներկայացրել էր Իրանի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը։

Վերջին օրերին որոշ լրատւամիջոցներ, յղում կատարելով ամերիկեան եւ պակիստանեան աղբիւրներին, պնդել էին, թէ Իրանը առաջադրող պատւիրակութիւն է ուղարկել Իսլամաբադ։ Սակայն շուտով պարզ դարձաւ, որ այդ տեղեկութիւնները սխալ են եւ լրատւական շահարկման տեսք ունեն։

Միաժամանակ նշւում է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախագահ եւ երկրի բանակցային պատւիրակութեան ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն «X»-ում  հրապարակած գրառման մէջ յայտարարել է, որ Իրանը չի բանակցի սպառնալիքների մթնոլորտում։

Վերլուծաբանների կարծիքով, տրամաբանական չէ ակնկալել, որ այն պայմաններում, երբ Միացեալ Նահանգները շարունակում է ուժեղացնել իր սպառնալիքներով ուղորդւած յայտարարութիւնները, շարունակելով Իրանի դէմ ծովային շրջափակումը եւ յարձակումներ գործելով առեւտրային նաւերի վրայ՝ խախտելով հրադադարի մասին ձեռք բերւած փոխըմբռնումը, կը յաջողւի նրան իրանական կողմին մօտեցնել բանակցութիւնների սեղանին:

Այս պայմաններում, իրանական աղբիւրները նշում են, որ ԱՄՆ-ի կողմից տարածւող տեղեկութիւններն առ այն՝  որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցային պատւիրակութիւն ուղարկել Իսլամաբադ, աւելի շատ ուղղւած են հանրային տպաւորութիւն ստեղծելուն կամ Իրանին անել վիճակում յայտնւածի դիրքում ներկայացնելուն, այնպէս, որ ԱՄՆ-ը կողմ է դիւանագիտութեանը, իսկ Իրանը՝ հակւած է հրաժարւել բանակցութիւններից։

Իրականում, ինչպէս նշւում է հաղորդագրութիւնում, Միացեալ Նահանգները շարունակում է առաջ քաշել առաւելապաշտական եւ ոչ իրատեսական պահանջներ, իսկ հակասական յայտարարութիւններով աւելի է խորացնում անվստահութիւնը եւ կասկածի տակ դնում իր իսկ յայտարարած պատրաստակամութիւնը դիւանագիտական բանակցութիւնների նկատմամբ։

Related Articles

Back to top button