Ստեփան Դանիէլէան. «ՔՊ ներկայիս վարչակազմը մնացել է որբ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը գրում է.
«Հայաստանի «արեւմտամէտները» ամերիկանամէտներ չեն, դեռեւս եւրոպամետներ են:
Ամերիկայի ներկայիս վարչակազմը յեղափոխութիւն է իրականացնում, ինչը պէտք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին: Սա ԱՄՆ երկու նախագծերի պայքար է եւ ԱՄՆ ներսում այդ պայքարն աւելի կոշտ է, քան երկրից դուրս:
Ամերիկայում իշխանութեան է եկել ազգային, կամ ազգայնական կապիտալը՝ կրօնական աշխարհայեացքով համեմւած, ընդդէմ գլոբալիստական՝ վերազգային ու աշխարհիկ կապիտալի:
Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է եւ եթէ Ուկրաինան յաղթի, ապա կը պարտւի նաեւ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, բայց կը յաղթի ԱՄՆ նախկին եւ ԵՄ դեռեւս ներկայ վարչակազմը:
Սա ԱՄՆ ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջեւ: ԱՄՆ գլոբալիստները պարտւել են, հիմա պայքարը գնում է ԵՄ երկու էլիտաների միջեւ՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական: Սա երկարաժամկէտ պայքար է եւ անսպասելի շրջադարձերով: Այս մասին յայտնում է Yerevan.today-ը:
Ուկրաինայի տարածքն ընդամէնը այդ հակադիր էլիտաների պայքարի թատերաբեմն է, ինչի համար ռուս-ամերիկեան բանակցութիւններում Ուկրաինան ու Եւրոպան սեղանի շուրջ տեղ չունեն: Ահա որտեղ կարող է հասցնել պատմութեան ընթացքը չհասկացողների կառավարումը, երբ սեփական երկիրը դարձնում են երկու համաշխարհային էլիտաների կռւի թատերաբեմ:
Ինչ վերաբերւում է մեզ, ապա ՔՊ ներկայիս վարչակազմը մնացել է որբ»: