Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ցաւակցել է Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցաւակցել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ։ Նա գրառում է արել Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկարներ Նիկիտա Սիմոնեանի հետ։
«Ցաւով տեղեկացայ, որ 99 տարեկանում մահացել է Նիկիտա Սիմոնեանը՝ նախկին Խորհրդային Միութեան հաւաքականի աւագը, որն իր հաւաքականին դուրս բերեց իր երկրի պատմութեան մէջ առաջին Աշխարհի գաւաթ, նաեւ խփեց իր երկրի առաջին գոլը եզրափակիչ մրցաշարում։
Նա 1956 թւականի Օլիմպիական խաղերում ոսկէ մեդալ նւաճած թիմի վերջին խաղացողն էր, կեանքի մեծ մասը նւիրել է ֆուտբոլին։
ՖԻՖԱ-ի բոլոր աշխատակիցների եւ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի անունից ցաւակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու աշխատել են նրա հետ»,- գրել է Ինֆանտինօն։
Նիկիտա Սիմոնեանին հրաժեշտ կը տան նոյեմբերի 27-ին «Սպարտակի» ստադիոնում։



