ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանի ելոյթի ժամանակ ԱՄՆ-ից բացի, ՄԱԿ-ի դահլիճը լքել են նաեւ Ադրբեջանի եւ մի շարք երկրների ներկայացուցիչներ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ ունեցած ելոյթին զուգահեռ ՄԱԿ-ի դահլիճը լքել են մի շարք երկրների ներկայացուցիչներ։

Tabnak-ի համաձայն այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները եւ Սաուդական Արաբիան։

Իսրայէլի պատւիրակութիւնը եւս չի մասնակցել Փեզեշքիանի ելոյթին։

Փեզեշքիանն իր ելոյթում կոշտ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի գործողութիւնները՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է բանակցութեան, սակայն չի ընդունելու «բռնութեան խօսոյթը»։

Related Articles

Back to top button