ՀամայնքՄարզականՆոր Ջուղա

Իրանահայ մարզիկ Մայիս Թորոսեանը՝ «Դայմոնդ քափ» համաշխարհային մրցաշարի ախոյեան

Մարմնամարզութեան (բադիբիլդինգ) մարզաձեւի մարզիկ՝ Մայիս Թորոսեանը, մայիսի 25 եւ 26-ին, Հայաստանում մասնակցելով «Դայմոնդ քափ» անւան համաշխարհային մրցաշարին, 80 կգ. քաշային կարգում նւաճել է առաջին պատւաւոր տեղը եւ արժանացել ոսկէ մեդալի: Նա մասնակցել է նաեւ նոյն մրցաշարի վետերանական (վաստակաւորներ) բաժնի ազատ քաշային կարգի մրցոյթին, որտեղ հանդիսացել է երկրորդ եւ արժանացել արծաթէ մեդալի:

Մայիսը ծնւել է 1983 թւականին, Շահինշահրում: Երկար տարիներ է, ինչ աշխատում է, որպէս մարմնամարզիկ եւ այժմ «Նամջու» մարզասրահի տնօրէնն է: Նշելի է, որ Մայիս Թորոսեանը 2016, 2017, 2018 եւ 2022 թւականներին նոյնպէս մասնակցել է այս մրցաշարին, որոնց բոլորի արդիւնքում յաղթական է եղել՝ ձեռք բերելով երկու ոսկէ եւ երկու արծաթ մեդալներ:

Շնորհաւորելով Մայիս Թորոսեանին իր այս ձեռքբերումի առթիւ՝ մաղթում ենք նրան նորանոր յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button