Հայաստան - ԱրցախՄարզական

99 տարեկանում կեանքից հեռացել է Նիկիտա Սիմոնեանը

«ԱԼԻՔ» – Արարատ-73-ի գլխաւոր մարզիչ, oլիմպիական չեմպիոն եւ մոսկովեան «Սպարտակ»-ի պատմութեան լաւագոյն ռմբարկու Նիկիտա Սիմոնեանը կեանքից հեռացել է 99 տարեկան հասակում։

Այս մասին «Mach.TV»-ին յայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միութեան նախագահ Ալեքսանդր Միրզոյեանը։ Հաղորդում է Yerevan.today-ը:

«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պաւլովիչի ինքնազգացողութիւնը վատացել էր, եւ նրան հոսպիտալացրել էին։ Այսօր (նոյեմբերի 23-ին ԽՄԲ.) նա հեռացաւ կեանքից»,- նշել է Միրզոյեանը։

ԽՍՀՄ հաւաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնեանի յուղարկաւորութիւնը տեղի կունենայ Վագանկովեան գերեզմանատանը՝ նոյեմբերի 27-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ յղում կատարելով իր աղբիւրին։

Սիմոնեանը մահացել է 99 տարեկան հասակում։

Related Articles

Back to top button