ԱԱ-2026. Հանդիպումների խաղացանկն ու ժամանակացոյցը

Հինգշաբթի՝ յունիսի 11-ին, մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնութիւնը։
Մրցաշարը կը տեւի վեց շաբաթ, ինչը պայմանաւորւած է մասնակից հաւաքականների քանակի աննախադէպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։
Հանդիպումները հիւրընկալում են երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեքսիկան։
Արդէն իսկ առաջին եւ երկրորդ օրւայ հանդիպումներն անց են կացւել երեք երկրներում:
Մեքսիկան 2-0 հաշւով առաւելութեան է հասել Հարաւային Աֆրիկայի նկատմամբ: Իսկ Հարաւային Կորէա-Չեխիա հանդիպումն աւարտւել է 2-1՝ Ասիայի ներկայացուցչի օգտին:
Միւս հանդիպումներում Կանադան 1-1 ոչ-ոքի է խլել Բոսնիացիներից, իսկ ԱՄՆ-ը 4-1 հաշւով յաղթել է Պարգւայի հաւաքականի:
Այսօր՝ երրորդ օրւայ խաղերին Կատարը կը մրցի Շւէյցարիաի դէմ (ժամը 22:30), իսկ լուսադէմին՝ ժամը 01:30, Բրազիլիան կը խաղայ Մարոկոյի դիմաց: Առաւօտեան ժամը 04:30-ին Հայիտի կը հանդիպի Շոտլանդիային, իսկ Թուրքիա-Աւստրալիան՝ ժամը 07:30-ին:



