Հայաստան - ԱրցախՔաղաքական
Այս ընտրութիւնները չեն կարող համարւել լեգիտիմ

Յունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել Yerevan․Today, 5-րդ ալիք ու News.am լրատւականներին։
Քննարկւել են խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, ընդդիմութեան անելիքները, ներքաղաքական զարգացումները, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ այլ հարցեր։
«Այս ընտրութիւնները չեն կարող համարւել լեգիտիմ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրութիւնների ընթացքում միասին այդքան կալանաւորումներ, ձերբակալութիւններ եւ քրէական գործեր չեն յարուցւել, ինչպէս միայն այս ընտրութիւնների ժամանակ»,-նշել է Քոչարեանը։



