Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Տաջիկստանի պատմական յաղթանակը
«ԱԼԻՔ» – Կատարում ընթացող ֆուտբոլի Ասիայի գաւաթում մեկնարկեց 1/8-րդ փուլը:
Երէկ՝ յունւարի 28-ին կայացաւ երկու հանդիպում: Առաջին խաղում Աւստրալիայի հաւաքականը խնդիրներ չունեցաւ Ինդոնեզիայի ընտրանու դէմ պայքարում: «Կենգորուներ»-ը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր:
Երկրորդ հանդիպումը չափազանց լարւած եւ գեղեցիկ ստացւեց: Տաջիկստանը եւ ԱՄԷ-ը հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում խաղացին ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման ճակատագիրը որոշւեց 11 մետրանոց հարւածներով, որտեղ անվրէպ էին տաջիկները: Նրանք յաղթեցին 5:3 հաշւով, եւ այս պատմական յաղթանակի շնորհիւ պատմութեան մէջ առաջին անգամ հնարաւորութիւն ստացան հանդէս գալու ֆուտբոլի Ասիայի գաւաթի 1/4-րդ եզրափակիչ փուլում:
Այսօր՝ յունւարի 29-ին կը կայանայ եւս երկու հանդիպում: Իրաքը կը մրցի Յորդանանի հետ, իսկ Կատարը՝ Պաղեստինի: