ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Երեւանի եւ Քիշ կղզու միջեւ ուղիղ չւերթ կը գործարկւի

Parstoday-ի համաձայն Քիշի ազատ գօտու կազմակերպութեան գործադիր տնօրէնի Հայաստան կատարած այցից եւ զբօսաշրջութեան ոլորտում պայմանաւորւածութիւններ ձեռք բերւելուց մօտ 5 ամիս անց, Հայաստանի տնտեսական եւ զբօսաշրջութեան ոլորտի ակտիւիստների 12-հոգանոց պատւիրակութիւնն այցելել է Քիշ կղզի՝ Քիշի մասնաւոր հատւածի ակտիւիստների հետ բազմակողմ համագործակցութեան զարգացման մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով։

Այս ուղեւորութեան ընթացքում Քիշի մասնաւոր հատւածի ակտիւիստների, Հայաստանի տուրօպերատորների խմբի եւ Armenia Airways աւիաընկերութեան միջեւ կը ստորագրւի կայուն տնտեսական եւ զբօսաշրջութեան զարգացման մօտեցմամբ բազմակողմ համագործակցութեան զարգացման մասին համաձայնագիր՝ Երեւանից դէպի Քիշ կղզի ուղիղ չւերթի գործարկման աշխատանքները նախապատրաստելու համար։

Հաշւի առնելով, որ Հայաստանում ապրում է աւելի քան 50 հազար իրանցի, աւիաչւերթի գործարկումը պայմաններ կապահովի Հայաստանում եւ Ռուսաստանում բնակւող իրանցիների համար Քիշ կղզի այցելելու համար։

Առնչւող Յօդւածներ

Back to top button