Գոռ Սահակեանը՝ ծանրամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզէ մեդալակիր, 21-ամեայ Գոռ Սահակեանը երկրորդ անգամ նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը։
67 կգ. քաշային կարգում Գոռ Սահակեանը երկամարտում հաւաքեց 311 կգ.։ Պոկում վարժութիւնում նա ցոյց տւեց 140 կգ.՝ նւաճելով արծաթէ մեդալ։ Հրում վարժութիւնում Գոռ Սահակեանն առաջինն էր՝ 171 կգ.։
Երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւեցի Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ.) եւ Ֆերդի Արդալը (304 կգ.)։
2023 թւականի ապրիլին Երեւանում անցկացւած Եւրոպայի առաջնութիւնում Գոռ Սահակեանը հաւասարը չունեցաւ 67 կգ. քաշայինների պայքարում: Երիտասարդ ծանրորդը առաջին անգամ մեծահասակների պայքարում երկամարտի 370 կգ. արդիւնքով հռչակւեց չեմպիոն (145+175):
Սեպտեմբերին Սահակեանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնութեանը: Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած առաջնութիւնում երկամարտի 312 կգ. արդիւնքով նւաճեց բրոնզէ մեդալ (142 +170):
Sport.news.am