Այս տարի Հայ մշակոյթին նւիրւած միջոցառումների շարանում, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորը անդրադարձել էր հայկական մշակոյթի մէկ իւրայատուկ ոլորտի՝ «Հայկական խոհանոց»-ին:
Այդ առիթով ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին միութեան սրահում կազմակերպւել էր հայկական ճաշատեսակի փառատօն,որի յանձնախմբի անդամներն էին՝ Տանիա Վարդանեանը, Լորեթա Ղեւոնդեանը եւ Անի Զաքարեանը: Փառատօնին ներկայացւել էր հայկական խոհանոցի տարբեր ճաշատեսակներ՝ Ղափամա, հարիսա, տոլմա, սպաս, մախող եւ հայկական գաթա, նաեւ տեղում թխւում էր լաւաշ, որոնցից օգտւում էին ներկաները:
Միջոցառման նպատակի մասին բացատրութիւններ փոխանցեց Լորեթա Ղեւոնդեանը նշելով, որ կարեւոր է նաեւ ուշադրութիւն դարձնել հայկական խոհանոցին եւ այն ծանօթացնել հանրութեանը եւ միջազգային հանրութեանը: Օրւայ միջոցառումը չէր սահմանափակւել միայն ուտեստները համտեսելով, այլ երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ միութեան «Ուրարտու» երգչախումբը, խմբավարութեամբ՝ Ժոզէֆ Տէր-Գալստանեանի:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ