Յայտնաբերւել են բջիջներ, որոնք նպաստում են ձւարանների կարցինոմայի առաջացմանը
Քորնելի համալսարանի ամերիկեան գիտնականները գտել են ձւարանների քաղցկեղի ամենաագրեսիւ տեսակի աղբիւրը՝ բարձր դիֆերենցւած սերոզային կարցինոման։ Հետազօտութիւնը հրապարակւել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։
Սերոզային կարցինոման մահացու ելքերի վեցերորդ պատճառն է կանանց շրջանում։ Պացիենտների մեծ մասը հինգ տարուց աւելի չի ապրում ախտորոշումից յետոյ։ Հիւանդութիւնը յաճախ ընթանում է առանց ախտանշանների, եւ ախտորոշման գործիքներ չկան նրա վաղ յայտնաբերման համար։
Նոր հետազօտութիւնում թիմը ֆալոպեան խողովակում յայտնաբերել է նախաթարթիչային էպիթելային բջիջներ, որոնք աւելի շատ են ենթակայ քաղցկեղի վտանգին։
Նախաթարթիչային բջիջները առաջանում են ցողունային բջիջներից եւ նրանց միջեւ միջանկեալ փուլ եւ զարգացման վերջնական փուլ են հանդիսանում թարթիչային բջիջների ձեւով, որոնք ապահովում են հեղուկների եւ ձւաբջիջների տեղաշարժը արգանդի խողովակում։
Մկների լաբորատոր փորձերի ժամանակ գիտնականները գտել են կապ որոշակի գեների ապաակտիւացման եւ սերոզային կարցինոմայի առաջացման միջեւ։ Հետագայ ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ դրա աղբիւր են հանդիսանում անցումային նախաթարթիչային բջիջները։
Հետազօտողների խօսքով՝ ցիլիոգենեզի պրոցեսը կամ թարթիչների գոյացումը լաւ է ուսումնասիրւած, ինչը կը հեշտացնի պոտենցիալ նպատակների որոնումն ախտորոշման եւ բուժման համար։
News.am