Այլ

Նեարդաբանները նէյրոնային շղթաներում խափանումներ են յայտնաբերել, որոնց պատճառով շիզոֆրենիկները ձայներ են լսում

Գիտնականները կարողացել են բացատրել շիզոֆրենիայով հիւանդների շրջանում «գլխում ձայների» ի յայտ գալը. այս ամէնի պատճառն ուղեղի մոտորային եւ ձայնային համակարգերը միացնող նէյրոնների որոշ շղթաների խափանումներն են:

Դրա մասին գիտնականները գրում են PLoS Biology գիտական ​​հանդէսում հրապարակւած յօդւածում։

«Շիզոֆրենիայից տառաող մարդիկ յաճախ հնչիւններ եւ ձայներ են «լսում»՝ առանց իրական աուդիօ-վերբալ գրգռիչների առկայութեան: Մեր հետազօտութիւնը ցոյց տւեց, որ նման հիւանդները կորցնում են իրականութիւնն ու երեւակայութիւնը տարբերելու ունակութիւնը՝ ուղեղի շարժիչ եւ ձայնային համակարգերը միացնող նէյրոնների որոշակի շղթաների խափանման արդիւնքում»,- պարզաբանում են գիտնականները։

Չինացի նէյրոֆիզիոլոգների խումբը՝ Շանհայի Ցզիաոտուն համալսարանի պրոֆեսոր Չժան Չենի գլխաւորութեամբ, հետազօտել է շիզոֆրենիայով հիւանդ երկու տասնեակ հիւանդների խմբերի, որոնց կէսը բողոքել է «գլխում հնչող ձայներից», իսկ միւս կէսը՝ ոչ:

Չափումները նէյրոնների երկու շարքի շղթաների աշխատանքի մէջ տարբերութիւններ են ցոյց տւել, որոնք պատասխանատու են ուղեղի մոտորային եւ սենսորային շրջանների համար: Պարզւել է, որ որոշ հիւանդների ուղեղը սենսորային տեղեկութիւնը զտելու թոյլ կարողութիւն էր դրսեւորում:

Մինչ այդ յայտնի էր դարձել, որ շիզոֆրենիայի դէմ դեղամիջոցների առաջին նոր դասը վերջին 50 տարում միլիոնաւոր մարդկանց կեանքեր կը փրկի։

News.am

Related Articles

Back to top button