Այլ

Բազմալեզւութիւնը բարձրացնում է աուտիզմ ունեցող երեխաների կոգնիտիւ ունակութիւնները

ԱՄՆ UCLA Health առողջապահութեան կենտրոնի իրականացրած հետազօտութիւնը լրացնում է բազմաթիւ լեզուներով խօսելու կոգնիտիւ առաւելութիւնների մասին աճող ապացոյցները եւ ցոյց է տալիս, որ բազմալեզւութիւնը աուտիզմ ունեցող երեխաների մօտ ոչ միայն բարելաւում է ընդհանուր կոգնիտիւ ունակութիւնները, այլ նաեւ կարող է օգնել նւազեցնել որոշ ախտանիշներ եւ մեծացնել մտքերի եւ գործողութիւնների վերահսկողութիւնը:

Հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Autism Research ամսագրում, ցոյց են տւել, որ բազմալեզու ընտանիքների աուտիզմ ունեցող եւ չունեցող երեխաների ծնողները յայտնել են, որ իրենց երեխաներն ունեն աւելի ուժեղ ընդհանուր կատարողական ֆունկցիա, ներառեալ կենտրոնանալու եւ այլ մարդկանց տեսակէտները հասկանալու կարողութիւնը, եւ ներառեալ հաղորդակցութեան մեթոդները, ինչպէս նաեւ կրկնւող վարքագծի նւազեցւած մակարդակը՝ միալեզու ընտանիքների երեխաների համեմատ:

Հետազօտութեանը մասնակցել են 7-12 տարեկան աւելի քան 100 աուտիստ եւ ոչ աուտիստ երեխաներ ինչպէս միալեզու, այնպէս էլ բազմալեզու ընտանիքներից: Բազմալեզու ընտանիքների մեծ մասը տանը խօսել է իսպաներէն եւ անգլերէն: Ծնողներին առաջարկւել է գնահատել իրենց երեխաների կատարողական կարողութիւնները, որոնք յաճախ տառապում են աուտիկ սպեկտրի խանգարումներով:

Ծնողներին նաեւ խնդրել են գնահատել որոշ հիմնական կարողութիւններ, որոնց վրայ ազդում է աուտիզմը, ինչպիսիք են տարբեր տեսակէտները հասկանալու կարողութիւնը, սոցիալական հաղորդակցութիւնը եւ կրկնւող վարքագիծը:

Հարցման արդիւնքները ցոյց են տւել, որ բազմալեզւութիւնը կապւած է ինչպէս աուտիզմ ունեցող, այնպէս էլ չունեցող երեխաների հմտութիւնների արգելակման, փոխարկման եւ հեռանկարային ընկալման բարելաւման հետ:

News.am

Related Articles

Back to top button