Այլ

Թեթեւակի սննդի յաճախակի ընդունումները վատացնում են կոգնիտիւ ունակութիւնները

Հարաւային Աւստրալիայի համալսարանի գիտնականները յայտնաբերել են, որ թեթեւակի սննդի յաճախակի ընդունումները վատացնում են կոգնիտիւ ունակութիւնները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Neuroscience ամսագրում։

Հետազօտութեան ընթացքում, որին մասնակցել են կամաւորներ, գիտնականներն ուսումնասիրել են, թէ ինչպէս է սնունդ ընդունելու տարբեր ժամանակացոյցերի հետեւելն ազդում մտաւոր ունակութիւնների վրայ։ Նրանք տեղեկութիւն են հաւաքել հետազօտութեան մասնակիցների առողջական վիճակի մասին, գրանցել նրանց մարմնի հիմնական ֆիզիկական բնութագրերը (հասակը, քաշը, ծաւալները) եւ խնդրել տեղեկացնել, թէ ինչ յաճախակիութեամբ են նրանք մի բան ուտում հիմնական սնունդն ընդունելու արանքում։ Դրանից յետոյ նրանց առաջարկել են թեստեր անցնել կոգնիտիւ ունակութիւնների գնահատման համար։

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ մարդիկ, ովքեր մշտապէս մի բան ծամում են, աւելի վատ են յաղթահարել թեստերը, քան նրանք, ովքեր սննդի մշտական ռեժիմի են հետեւել։ Դա կարող է պայմանաւորւած լինել նրանով, որ սննդի մշտական ընդունումները հանգեցնում են արեան մէջ գլիւկոզայի անկայուն մակարդակի, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդում ուղեղի ակտիւութեան վրայ։

Բացի այդ, գիտնականները նշել են, որ անընդհատ «ծամող» մարդիկ աւելի յաճախ են քաշ հաւաքում։ Դա բացատրւում է նրանով, որ կալորիական կերակուրը միշտ չէ, որ ընկալւում է որպէս հիմնական կերակրատեսակի լիարժէք փոխարինող։

Քաշի աւելացումից եւ մտաւոր ունակութիւնների թուլացումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցր եւ ածխաջրային նախուտեստների օգտագործումը եւ նախընտրութիւնը տալ առողջ ուտելիքին, որը շաքար եւ բջջանիւթ է պարունակում։ Նման կարգը կնպաստի արեան մէջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը եւ ուղեղի գործունեութեան բարելաւմանը։

News.am

Related Articles

Back to top button