Այլ

Պղնձի եւ ցինկի բարձր պարունակութիւնը եռակի աւելացնում է կողային ամիոտրոֆիկ սկլերոզի առաջացման վտանգը

Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնական-բժիշկները յայտնաբերել են նոր գործոն, որը թոյլ է տալիս կանխատեսել կողային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) առաջացումը, դա անբուժելի նէյրոդեգեներատիւ հիւանդութիւն է։ Հետազօտութիւնը հրապարակւել է Journal of Neurology, Neurosurgery and Psychiatry (JNNP) գիտական պարբերականում։

ԿԱՍ ունեցող մարդիկ տառապում են մկանների զարգացող կաթւածով՝ աստիճանաբար կորցնելով շարժւելու, խօսելու եւ շնչելու ունակութիւնը։ Կեանքի միջին տեւողութիւնը ախտորոշման հաստատումից յետոյ մի քանի տարի է։

Նոր հետազօտութիւնում թիմը պարզել է, որ արեան եւ մեզի մէջ մետաղների մակարդակի առկաիւթիւնը կարող է նպաստել ԿԱՍ առաջացմանը եւ կրճատել կեանքի տեւողութիւնը։

Գիտնականները չափել են մետաղների խտութիւնը ԿԱՍ ունեցող աւելի քան 450 պացիենտի պլազմայի եւ մեզի նմուշներում եւ 300 մարդու մօտ, որոնք այդ հիւանդութեամբ չեն տառապում։

Պարզւել է, որ պղնձի, սելենի, ցինկի բարձր պարունակութիւնը մօտ երեք անգամ բարձրացնում է ԿԱՍ առաջացման հաւանականութիւնը եւ նշում աւելի վաղ մահացու ելքի վտանգի մասին։

Հետազօտողները նաեւ յայտնաբերել են, որ մարդիկ, որոնց մասնագիտութիւնը կապւած է մետաղների փոխազդեցութեան հետ, գտնւում են ԿԱՍ առաջացման ռիսկի խմբում։

Related Articles

Back to top button