Այլ
Իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման համար արհեստական բանականութիւն են մշակել

Իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման համար արհեստական բանականութիւն են մշակել: Դրա մասին յայտնում է Tehran Times-ը։
Իրանի բժշկական գիտութիւնների համալսարանի (IUMS) նախաձեռնած նախագիծն իրականացւել է ամերիկացի գիտնականների աջակցութեամբ՝ անկախ հետազօտական կենտրոնների հետ համագործակցութեան միջոցով: Ըստ Irantoday-ի՝ դա հնարաւոր դարձաւգիտական փոխազդեցութիւնների շնորհիւ, որոնք շրջանցում են պատժամիջոցների սահմանափակումները։
Իրանցի մասնագէտների ստեղծած ալգորիթմն ընդունակ է բարձր ճշգրտութեամբ (մինչեւ 94%) վաղ փուլերում յայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
News.am