Էմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցի առիթով

Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ Սէյեդ Ռուհօլլա Խոմէյնին մահացել է սրտի կաթւածից Թեհրանի հիւանդանոցներից մէկում 1989 թւականի յունիսի 4-ի երեկոյեան։ Նա այդ ժամանակ 86 տարեկան էր։ Նրա մահւան լուրը ռադիոյով յայտարարւել է յունիսի 5-ի առաւօտեան, իսկ Թեհրանի մոսալայում հրաժեշտի արարողութիւնից յետոյ նա հողին է յանձնւում յունիսի 6-ին՝ Բեհեշթ Զահրայի մօտակայքում։
Ալի Ֆերէյդունիի լուսանկարը Էմամի յուղարկաւորութիւնից՝ 1989 թւականի յունիսի 6-ին
Թեհրան, IRNA – «Երբ Էմամի մարմինը բերեցին, միլիոնաւոր մարդիկ իջան բլուրներից՝ «եա Հոսէյն» եւ «Ալլահ Աքբար» գոչելով: Պատկերը Դատաստանի օր էր յիշեցնում՝ Քարբալայի անապատում։ Այդ պահը բառերով նկարագրելն իսկապէս անհնար էր, եւ գուցէ այն պատճառով, որ ես տարւած էի Էմամով: Տեսախցիկի առաջ գտնւող այս կադրը դատապարտւած էր դաջւելու պատմութեան էջերում։
Մեր խմբագրի՝ Սէյֆոլա Սամադիանի առաջարկով ես այս լուսանկարն ուղարկեցի ԻՒՆԵՍԿՕ եւ վերնագրեցի այն «Մահացած առաջնորդի հետեւորները»։ Այս վերնագրով այս լուսանկարը հրապարակւեց ԻՒՆԵՍԿՕ-ում եւ ընտրւեց 12,000 այլ լուսանկարների միջից, արժանանալով գնահատանքի յուշատախտակի, պատւոյ դիպլոմի եւ դրամական մրցանակի»։
Անւանի լուսանկարիչ Էրիկ Բոյէի ֆոտոպատումը Էմամի յուղարկաւորութեան մասին
Էմամ Խոմէյնիի մահւան եւ յուղարկաւորութեան արարողութեան հետ միաժամանակ Թեհրան ժամանեց ֆրանսիացի լուսանկարիչ Էրիկ Բոյէն՝ արարողութիւնը լուսաբանելու եւ ռեպորտաժ պատրաստելու համար, որը նոյն տարի նրան բերեց WordPress Photo-ի առաջին եւ երրրորդ մրցանակը «Նորութիւնների» բաժնում շարքի համար։
Էմամ Խոմէյնիի յուղարկաւորութիւնը գրանցւել է Գինեսի ռեկորդների գրքում որպէս պատմութեան մէջ ամենամեծ յուղարկաւորութիւնը, որին մասնակցել է աւելի քան տասը միլիոն մարդ (այդ ժամանակ Իրանն ունէր 40 միլիոն բնակչութիւն): ԶԼՄ-ների համաձայն սգացող բազմութեան պատճառով զոհւել է 8 մարդ, վիրաւորւել՝ 500-ը:
Թուրքական մամուլի անվայել կեցւածքը
Էմամի մահւան կապակցութեամբ Թուրքիայում կիսով չափ իջեցւած դրօշի շուրջ ծագած վէճից յետոյ, որոշ թուրքական լրատւամիջոցներ, այդ թւում՝ սիոնիստական ռեժիմին կապւած «Հոռիեթ»-ը, անպարկեշտ մօտեցմամբ անդրադարձել են այդ խնդրին եւ հրապարակել իրականութեանը չհամապատասխանող յօդւածներ Էմամի մասին կամ քննադատել կիսով չափ իջեցւած դրօշի երեւոյթը։ Միեւնոյն ժամանակ, այլ թուրքական թերթեր նոյնիսկ աւելի վատ դիրքորոշում ընդունեցին, եւ անվայել հրապարակումների հարթակ դարձին մամուլի էջերը:
Նոյնպէս բարեացակամ չէր թուրքական պետական հեռուստատեսութեան դիրքորոշումը, որից միեւնոյն ժամանակ հեռարձակւում էր Իսլ. Հանրապետութեան հակառակորդների հետ հարցազրոյցների կադրեր։(www.imam-khomeini.ir)
«ԱԼԻՔ»-ն իր 1989 թւականի յունիսի 10-ի համարի առաջին էջում այս մասին գրել է. «…յունիսի 8-ի կէսօրին շուրջ հարիւր ցուցարարների մասնակցութեամբ բողոքի ցոյց է տեղի ունեցել Թեհրանի Թուրքիայի դեսպանատան առջեւ. ցոյցը կատարւել է որպէս բողոք էմամ Խոմէյնիի վերաբերեալ թուրք մամուլի ունեցած անարգական ընթացքի դէմ: Ցոյցի ընթացքում ցուցարարներն իրենց զայրոյթն ու ցասումն են յայտնել Թուրքիայի նկատմամբ «Մահ Թուրքիային» եւ «Մահ Էւրէնին» գոչելով: Ձերբակալւել է ցուցարարներից մէկը, որը փորձել էր պատի վրայից մտնել դեսպանատուն:
Ոստիակնութիւնն ու պահակազօրի ուժերը հազիւ են կարողացել զսպել ցուցարաների պոռթկումը: Ցոյցը տեւել է շուրջ երկու ժամ:
Միաժամանակ, Էմամ Խոմէյնիի մահւան առթիւ թուրք թերթերի եւ հաղորդակցական միջոցների կիրառած վարկաբեկիչ ընթացքի պատճառով մի խումբ ուսանողներ եւս բողոքի ցոյցի են դիմել անցեալ երեքշաբթի օր:
Յիշեալ լուրերը հաղորդւել են Ջոմհուրիէ Էսլամի լարտու գործակալութեան կողմից»,- գրում է թերթը:
Դամբարանը
Դամբարանի հիմնական մասը մի քանի անգամ փոփոխութեան է ենթարկւել, եւ սկզբնական նախագիծը դեռեւս լիովին իրականացւած չէ: Դամբարանի հիմնական մասերի ճարտարապետը Փարւիզ Մովահէդ-Ահդն է:
1969 թւականին նա նշանակւել է դեկորատիւ արւեստների ֆակուլտետի (Մշակոյթի եւ արւեստի նախարարութիւն) վարիչ եւ պաշտօնավարել է մինչեւ 1973 թւականը։ Նա նաեւ Թեհրանի «Մոսալայէ Էմամ Խոմէյնի»-ի նախագծող ճարտարապետն է։
Համառօտ ակնարկ՝ Էմամ Խոմէյնիի կեանքի իրադարձութիւնների մասին
Այաթ. Բորուջերդիի մահից յետոյ Էմամ Խոմէյնին ապստամբեց բռնապետութեան դէմ եւ ձերբակալւեց 1963 թւականի «խորդադի 15»-ի ապստամբութեան ժամանակ: Նա ուղարկւեց Թեհրան եւ բանտարկւեց: Որոշ ժամանակ անց նա ազատ արձակւեց եւ վերադարձաւ Ղոմ: Կապիտոլացիայի (Իրանում ամերիկացի յանցագործների անձեռնմխելիութեան) հաստատման դէմ գործողութիւնների համար նա նորից ձերբակալւեց Ղոմի Մեծ մզկիթում, կարեւոր ելոյթի համար եւ աքսորւեց Թուրքիա, ապա՝ Իրաք:
Իրաքում անցկացրած տարիներին Էմամ Խոմէյնին (ՌՀ) շարունակեց առաջնորդել պայքարը Փահլաւի ռեժիմի դէմ: 1978 թւականին Փահլաւի ռեժիմի եւ Իրաքի Բաաս ռեժիմի համադրութեամբ նա ստիպւած եղաւ լքել Իրաքը, եւ Փարիզ գնալով՝ պայքարն ու յեղափոխութիւնը մտան հիմնարար փուլ:
Էմամ Խոմէյնիի Փարիզում մնալու եւ նրա ելոյթների ու տեսակէտների արեւմտեան լրատւամիջոցներում արտացոլւելու պատճառով Փահլաւի ռեժիմը թուլացաւ եւ մեկուսացաւ: Իր խելացի ու ճշգրիտ ղեկավարութեամբ Իրանի ժողովրդի իսլամական Յեղափոխութիւնը մօտենում էր իր գագաթնակէտին՝ շահի եւ թագաւորական ընտանիքի Իրանից հեռանալով։
Իրանի (հանգուցեալ) առաջնորդի՝ 1357 թւականի Բահմանի 12-ին վերադարձով եւ յեղափոխութեան նրա գրագէտ ղեկավարութեամբ, 1357 թւականի Բահմանի 22-ին բացւեց յաղթանակի առաւօտը, եւ ժողովուրդն ականատեսը եղաւ յաղթանակի ինքնաբուխ տօնի։
Թագաւորական ռեժիմի լուծարմամբ եւ 57-ամեայ բռնապետական փահլաւիների կառավարման աւարտով, Էմամ Խոմէյնին ժողովրդի վճռական կամքով հիմնադրեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։
1357 թւականի Բահմանի 22-ից մինչեւ 1368 թւականի Խորդադի 14-ը, Էմամը շարունակեց առաջնորդել յեղափոխութիւնը անվտանգ ղեկավարելով ամենավտանգաւոր միջադէպերի ու տարբեր դաւադրութիւնների, Իրաքի կողմից պարտադրւած 8-ամեայ պատերազմի, ինչպէս նաեւ պատժամիջոցների շրջանում։