Այլ

Պլաստիկ աղտոտւածութիւնը թերագնահատւած սպառնալիք է համաշխարհային առողջութեան համար

Պլաստիկը հիւանդութիւնների եւ մահւան պատճառ է դառնում սկսած մանուկ տարիքից մինչեւ ծերութիւն, ինչպէս նաեւ հանգեցնում է առողջապահական ոլորտում տարեկան աւելի քան 1.5 տրիլիոն դոլարի տնտեսական կորուստների», — նշւում է The Lancet բժշկական ամսագրում հրապարակւած յօդւածում։

Յօդւածը հրապարակւել է օգոստոսի 4-ին՝ Ժնեւում միջազգային բանակցութիւնների մեկնարկից մէկ օր առաջ։ Այդ բանակցութիւնների նպատակն է պլաստիկի աղտոտման դէմ պայքարի մասին աշխարհում առաջին համաձայնագիր կնքելը։ Յօդւածի հեղինակները կոչ են արել Շւէյցարիայում հաւաքւած գրեթէ 180 երկրների պատւիրակներին համաձայնութեան գալ եւ ստորագրել համաձայնագիրը, հաղորդում է DW-ն։

Ըստ հեղինակներից մէկի՝ բժիշկ եւ հետազօտող Ֆիլիպ Լենդրիգանի (Բոստոնի քոլեջից), կլիմայական եւ պլաստիկի ճգնաժամերը «այսօր հիւանդութիւններ, մահեր եւ հաշմանդամութիւն են առաջացնում տասնեակ հազարաւոր մարդկանց մօտ»։ «Եւ այս հետեւանքները մօտակայ տարիներին միայն կուժեղանան, քանի որ մոլորակը կշարունակի տաքանալ, իսկ պլաստիկի արտադրութիւնը կաւելանայ»,- կարծում է նա։

Համաշխարհային մակարդակով պլաստիկի արտադրութեան ծաւալը 1950 թւականի 2 միլիոն տոննայից հասել է 475 միլիոն տոննայի՝ 2022 թւականին, իսկ մինչեւ 2060 թւականը այդ ծաւալը կարող է եռապատկւել, նշւում է «The Lancet»-ի յօդւածում։ Ընդ որում, արտադրւած ամբողջ պլաստիկի 10%-ից պակասն է ուղարկւում վերամշակման։

 News.am

Related Articles

Back to top button