Բժիշկներն առաջարկում են ուղեղի կաթւածի արդիւնաւէտ բուժում՝ լազերների կիրառմամբ
Մասաչուսեթսի գլխաւոր հիւանդանոցի բժիշկների անցկացրած հետազօտութիւնը նոր հեռանկարներ է բացել ուղեղի կաթւածի բուժման համար՝ ոչ ինւազիւ լուսային թերապիայի կիրառմամբ: Ուսումնասիրութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են Stroke-ում, ընդգծում են ցածր էներգիայի, մերձաւոր դիապազոնի ինֆրակարմիր լազերով տրանսկրանիալ բուժման ներուժը:
Իշեմիայի հետեւանքով առաջացած ուղեղի կաթւածը (արեան մատակարարման ընդհատում) ուղեղի վնասը նւազագոյնի հասցնելու համար արագ եւ ճշգրիտ միջամտութիւն է պահանջում, գրում է Planet Today-ը։ Ներերակային թրոմբոլիզի եւ էնդովասկուլեար թրոմբէկտոմիայի նման ներկայիս եղանակներն իրենց հասանելիութեամբ եւ արդիւնաւէտութեամբ խիստ սահմանափակ են: Այս լոյսի ներքոյ չափազանց կարեւոր խնդիր է նոր թերապեւտիկ մօտեցումների մշակումը:
Հետազօտութիւնն անցկացւել է իշեմիկ ուղեղի կաթւածի մկների մոդելում, որտեղ լազերային բուժումը կիրառւել է մինչեւ միջին ուղեղային զարկերակի խցանումը: Գիտնականները կիրառել են eNOS S1176A նոկաուտով մկները՝ ուսումնասիրելու համար էնդոթելային ազոտային օքսիդի սինթազայի (eNOS) ֆոսֆորիլացման վրայ լազերային բուժման ազդեցութիւնը։ Հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել ուղեղային արեան հոսքի զգալի բարելաւումներ, eNOS ֆոսֆորիլացման եւ սրտի կաթւածի ծաւալի եւ նեարդաբանական դեֆիցիտների կրճատում:
Ըստ զեկոյցի՝ 1064 նմ. ալիքի երկարութեամբ ցածր հզօրութեան լազերով նախնական բուժումը 50 մՎտ/սմ2 ճառագայթման հզօրութեամբ դրական թերապեւտիկ ազդեցութիւն է ցոյց տւել: Ինֆրակարմիր ֆոտոբիոմոդուլիացիա II անւանումով յայտնի այս տեխնիկան, խոստումնալից ոչ ինւազիւ օժանդակ թերապիա է ուղեղի կաթւածով հիւանդների համար:
Գիտնականներն ընդգծում են, որ նման մօտեցումը ռիսկի ցածր մակարդակ ունի եւ կարող է առանցքային լինել ոչ միայն ուղեղի կաթւածի, այլ նաեւ սրտանօթային այլ հիւանդութիւնների նորարարական բուժման համար։ Հետագայ հետազօտութիւնները հնարաւորութիւն կընձեռեն կլինիկական պրակտիկայում յստակեցնելու լազերային բուժման գործողութեան մեխանիզմներն ու օպտիմալացնել դրա կիրառումը:
Այս բացայայտումը բժշկական պրակտիկայում նոր գլուխ է բացում՝ խոստանալով զգալիօրէն բարելաւել ուղեղի կաթւածի բուժման արդիւնքներն ու մեծացնել հիւանդների մեծ խմբերի ապաքինման հնարաւորութիւնները:
NEWS.am Medicine