Այլ
Յայտնի են դարձել 2024 թւականի «Տարւայ թռչունների լուսանկարիչ» մրցոյթի յաղթողները

«ԱԼԻՔ» – Հսկայամողեսի վրայ յարձակւող զայրացած թութակի լուսանկարը Վայրի բնութեան լուսանկարիչների միջազգային միութեան (Society of the International Nature and Wildlife Photographers, SINWP) «Տարւայ թռչունների լուսանկարիչ 2024» մրցոյթում զբաղեցրել է առաջին տեղը:
Մրցոյթն անցկացւում է Թռչունների պաշտպանութեան թագաւորական միութեան (RSPB) հանգանակութեան համար. RSPB-ը Մեծ Բրիտանիայում թռչունների եւ վայրի բնութեան այլ տեսակների պահպանմամբ զբաղւող բարեգործական կազմակերպութիւն է: