Այլ

Մաշկաբանի կարծիքը. «Քրտինքի տհաճ հոտի ոչ ակնյայտ պատճառները»

Քրտինքի տհաճ հոտը կարող է առաջանալ ոչ միայն վատ հիգիենայի, այլեւ ոչ այնքան ակնյայտ գործօնների պատճառով, Veja բժշկագիտական հանդէսին տւած հարցազրոյցում յայտնել է մաշկաբան Օտաւիօ Մասէդօն։

Նրա համոզմամբ՝ քրտնագեղձերի գործունէութեան վրայ կարող են ազդել ստրեսը եւ ուժեղ յոյզերը, առանձնապէս անհանգստութիւնը։ Դա հիմնականում վերաբերում է ապոկրին գեղձերին, որոնց արտազատուկներն ամենից յաճախ ուղեկցւում են սուր հոտով։

Բացի դրանից, քրտնքահոտը կարող է ուժեղանալ որոշակի սննդամթերքների եւ ըմպելիքների, օրինակ՝ սխտորի, սոխի, կարիի (քրքումի), ալկոհոլի եւ գերմշակւած սննդի պատճառով։ Այդ գործօնների ազդեցութիւնը նւազագոյնի հասցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս հաւասարակշռւած սննդակարգ եւ բաւարար քանակութեամբ ջրի օգտագործում։

Մէկ այլ պատճառ կարող է լինել սինթետիկ հագուստը, որը պահպանում է քրտինքը եւ ստեղծում է բարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար։ Մակեդօն խորհուրդ է տալիս նախապատւութիւն տալ բնական գործւածքներին՝ բամբակին եւ կտաւին։

Աւելի վաղ նեարդաբան Պոլինա Լեպիլովան որպէս աւելորդ քրտնարտադրութեան դէմ պայքարի արդիւնաւէտ միջոց խորհուրդ էր տւել իոնտոֆորէզը։

News.am

Related Articles

Back to top button