Այլ

Թարթիչների շիճուկների պատճառով աչքերի շուրջ ճարպային հիւսւածքը կարող է բարակել

Թարթիչների աճի համար նախատեսւած շիճուկներում պարունակւող պրոստագլանդին կոչւող միացութեան անալոգները կարող են աչքերի շուրջ ճարպային հիւսւածքի բարակելու պատճառ դառնալ: Նման փոփոխութիւնների հետեւանքով դէմքի տեսքը վատանում է, իսկ աչքերի տակի մուգ շրջաններն աւելի են ընդգծւում։ Այս մասին The Conversation-ին յայտնել է Լանկաստերի համալսարանի Կլինիկական անատոմիայի ուսումնական կենտրոնի պրոֆեսոր եւ տնօրէն Ադամ Թէյլորը։

Ըստ պրոֆեսորի, պրոստագլանդին ճարպային նիւթ պարունակող թարթիչների աճի շիճուկները շատ արագ տարածում են ձեռք բերել՝ կարճ ժամանակում թարթիչների երկարութիւնն ու հաստութիւնը զգալիօրէն մեծացնելու ունակութեան շնորհիւ։ Պրոստագլանդինի այս ազդեցութիւնը «պատահաբար» յայտնաբերւել է գլաուկոմայի բուժման համար դրա վրայ հիմնւած դեղամիջոցների օգտագործման ժամանակ: Գիտնականները նկատել են, որ հիւանդները, որոնք օգտագործում էին պրոստագլանդինով աչքի կաթիլներ, ունէին աւելի հաստ, երկար եւ մուգ թարթիչներ։

Վերջին ժամանակներս թարթիչների աճեցման միջոցների արտադրութեան մէջ սովորական է դարձել պրոստագլանդինի անալոգների օգտագործումը։ Սակայն այս միացութիւնները կարող են որոշակի վտանգ ներկայացնել: Թէյլորը պարզաբանել է, որ պրոստագլանդինը եւ նմանատիպ նիւթերը կարող են փոխել ծիածանաթաղանթի գոյնը եւ յանգեցնել աչքի շուրջ ճարպային հիւսւածքի կորստի։ Այս վիճակը կոչւում է պրոստագլանդինի հետ կապւած պերիորբիտոպաթիա: Բժիշկը բացատրել է, որ ենթամաշկային ճարպային թաղանթի փխրուն ու բարակ շերտը նպաստում է աչքերի տակ այտուցների եւ մուգ շրջանների առաջացմանը։

News.am/medince

Related Articles

Back to top button