Այլ

Էներգիայի պայուսակ՝ արեւային էներգիայից օգւել ցանկացողների եւ գիւղատնտեսութեամբ զբաղւողների համար

Իրանական գիտահեն ընկերութիւնն արտադրել է էներգիայի պայուսակ, որը հնարաւորութիւն կը տայ ցանկացած վայրում օգտւել արեւի էներգիայից։

Այս տուփը էներգիայի աղբիւր է արշաւականների, լեռնագնացների, ճամբարականների, քոչւորների եւ ֆերմերների համար եւ գիշերը կարող է ապահովել մինչեւ 5 ժամ լուսաւորութիւն:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Iran Power Monitoring Company-ի գործադիր տնօրէն Սէյէդ Մուսա Այիթին ասել է. «Էներգիայի տուփն իրականում փոքրիկ, շարժական արեւային էլեկտրակայան է։ Այն պարունակում է արեւային մարտկոցներ, կառավարման վահանակներ եւ լիցքաւորիչներ եւ թոյլ է տալիս մարդկանց օգտւել արեւի մաքուր էներգիայից»:

Նա նշել է, որ էներգիայի պայուսակը կարելի է օգտագործել գիշերային ժամերին լամպեր, եւ այլ սարքաւորումներ վառելու համար, յաւելելով. «Էներգիայի պայուսակը կարող է լիցքաւորել բջջային հեռախօսներ, պլանշետներ, նոութբուքեր եւ այլ էլեկտրոնային սարքեր։ Այն  իդէալական ուղեկից է արշաւականների, արշաւականների եւ ճամբարականների համար»:

Related Articles

Back to top button