Գիտնականներն ուսումնասիրում են իմպուլսային սինուսոիդալ էլեկտրապորացիայի մեթոդը գլիոբլաստոմայի բուժման համար
Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտի թիմը հրապարակել է յօդւած APL Bioengineering ամսագրում, որում հետազօտւում է նոր մեթոդը, որը մի գեղեցիկ օր կարող է օգտագործւել գլիոբլաստոմայի՝ գլխուղեղի մահացու եւ արագ զարգացող ուռուցքի բուժման համար։
Աշխատանքը հիմնւած էլեկտրապորացիայի նախորդ հետազօտութիւնների վրայ, որն աւելի շատ յայտնի է որպէս H-FIRE. H-FIRE, գերնւազագոյն ինւազիւ պրոցես, որն օգտագործում է ոչ ջերմային էլեկտրական խթանները քաղցկեղի բջիջների քայքայման համար։ Քաղցկեղը յատկապէս գլխուղեղի, հեշտ չէ բուժելը։
«Մայր բնութիւնն այն ստեղծել է նրա համար, որ մենք չթունաւորենք մեզ, բայց, ցաւօք, դա այնպէս է աշխատում, որ բոլոր ցածր մոլեկուլային դեղերի մօտ 99 տոկոսը չի յայտնւում ուղեղում եւ չի հասնում այնպիսի խտութիւնների, որոնք բաւական կը լինէին դրանց թերապեւտիկ էֆեկտի դրսեւորման համար։ Դա յատկապէս հրատապ է քիմիաթերապիայի, կենսաբանական դեղերի կամ իմունաթերապիայի համար»,- գրում են յօդւածի հեղինակներ՝ Վիրջինիայի անասնաբուժական կոլէջի նեարդաբանութեան եւ նէյրովիրաբուժութեան դոկտոր-պրոֆեսոր Ջոն Ռոսմայլսը, եւ Մերլինեդից Դորսի Թէյլոր Մահինը։
Քառակուսի ալիքը, որը սովորաբար օգտագործւում է H-FIRE-ում, կատարում է երկակի գործառոյթ. այն քայքայում է հեմատոէնցեֆալիկ պատնէշը ուռուցքի օջախի շուրջ՝ միաժամանակ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները։ Սակայն սա առաջին հետազօտութիւնն է, որում պատնէշի քայքայման համար օգտագործւել է սինուսոիդալ ալիքը։
Այս նոր մեթոդը անւանւում է իմպուլսային սինուսոիդալ էլեկտրապորացիա (B-SWE)։ Հետազօտողներն օգտագործել են մոդելը կրծողների վրայ՝ ուսումնասիրելու համար սինուսոիդալ ալիքի ազդեցութիւնն աւելի աւանդական քառակուսի ձեւի ալիքի վրայ։ Նրանք յայտնաբերել են, որ B-SWE-ն յանգեցնում է բջիջների եւ հիւսւածքների աւելի քիչ վնասման, բայց աւելի շատ են խախտում հեմատոէնցեֆալիկ պատնէշը։
Որոշ կլնիկական դէպքերում կատարեալ տարբերակ կը լինէր ինչպէս աբլիացիան, այնպէս էլ հեմատոէնցեֆալիկ պատնէշի քայքայումը, բայց այլ դէպքերում հեմատոէնցեֆալիկ պատնէշի քայքայումը կարող է աւելի կարեւոր լինել բջիջների ոչնչացումից։ Օրինակ, եթէ նէյրովիրաբոյժը հեռացրել է տեսանելի ուռուցքային զանգւածը, սինուսոիդալ ազդանշանը կարող է օգտագործւել հեմատոէնցեֆալիկ պատնէշի քայքայման համար այդ տեղի շուրջ՝ թոյլ տալով դեղին թափանցել ուղեղ եւ ոչնչացնել վեջին քաղցկեղային բջիջները։ B-SWE-ն կարող է յանգեցնել առողջ ուղեղային հիւսւածքի նւազագոյն վնասւելուն։ Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ սովորական ուղղանկիւն ազդանշանները լաւ են քայքայում հեմատոէնցեֆալիկ պատնէշը, բայց այս հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ B-SWE-ն էլ աւելի լաւ է քայքայում հեմատոէնցեֆալիկ պատնէշը։ Սա կարող է թոյլ տալ հակաքաղցկեղային դեղերի մեծ քանակութեան՝ հասնել ուղեղին։
Հետազօտութեան ընթացքում գիտնականները բախւել են խնդրի. բացի հեմատոէնցեֆալիկ պատնէշի խախտման ուժեղացումից՝ նրանք յայտնաբերել են, որ սինուսոիդալ ալիքը եւս առաջացնում է նեարդամկանային կրճատումների ուժեղացում։
Այդ մկանային կրճատումները կարող են յանգեցնել օրգանի վնասման։ Սակայն, փոխելով B-SWE-ի չափաբաժինը, նրանք կարողացել են նւազեցնել դրանք՝ ապահովելով հեմատոէնցեֆալիկ պատնէշի խախտման մակարդակը, որը նման է աւելի բարձր չափաբաժնով մակարդակին։ Յաջորդ քայլը B-SWE էֆեկտների ուսումնասիրումն է՝ գլխուղեղի քաղցկեղի կենդանական մոդելի օգագործմամբ, որպէսզի տեսնեն, թէ ինչպէս է ալիքի սինուսոիդալ ձեւը դիմակայում H-FIRE աւանդական տեխնիկային։
NEWS.am Medicine