Գաղափարական

ՀՄԸՄ Արցախը պաշտօնապէս գրանցւել է Հայաստանում

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ) մուտք գործեց Արցախի Հանրապետութիւն՝ նպաստելով ազգային ու երիտասարդական արժէքների տարածմանն ու ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում միութեան աշխատանքները կարճ ժամանակով դադարեցին, սակայն 2019 թւականին պաշտօնական ՀՄԸՄ-ն նոր թափով վերադարձրեց իր ներկայութիւնը՝ Արցախում։

Նոր իրողութիւնների պայմաններում՝ ՀՄԸՄ Արցախի Մեկուսի վարչութիւնը վերսկսել է իր գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում բնակւող արցախցի պատանիներին ու երիտասարդներին։ Կազմակերպութեան հիմնական նպատակներից է ձեւաւորել միասնական գաղափարական հենք՝ հիմնւած հայրենաճանաչութեան, պայքարի ոգու պահպանման, արցախեան բարբառի եւ  մշակույթի առանձնայատկութիւնների փոխանցման վրայ։ Այս ամէնի առանցքում շարունակւում է մնալ կարեւորագոյն նպատակը՝ վերադարձ Արցախ։

Վերջերս ՀՄԸՄ Արցախը մեծ առաջընթաց է գրանցել՝ պաշտօնապէս գրանցւելով որպէս հասարակական կազմակերպութիւն Հայաստանում։ Այս քայլը նոր հնարաւորութիւններ է ստեղծում կառոյցի զարգացման եւ գործունէութեան ընդլայնման համար։

Գրանցման շնորհիւ, արդէն որպէս Արցախի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն ՀԿ-ն կարող է առաւել հաստատուն հիմքով գործել Հայաստանում,ընդլայնել իր ծրագրերն ու համագործակցութիւնները՝ յատկապէս ՀՄԸՄ Հայաստանի Կենտրոնական Վարչութեան (ՀԱՍԿ) հետ։

ՀՄԸՄ Արցախի Վարչութեան աշխատանքային ծրագրում առաջնահերթութիւնն է տեղահանւած արցախցի պատանիների հետ աշխատելը, ինչպէս նաեւ պատրաստել աշխատասէր, արի, ազգասեէր եւ հայրենասէր, օրինապահ, սերունդ։

ՀՄԸՄ Արցախի Վարչութիւն

Related Articles

Back to top button