ՄիջազգայինՔաղաքական

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցութիւններում կողմերին չի յաջողւել պայմանաւորւածութեան հասնել

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների միջեւ Ստամբուլում, երէկ՝ յունիսի 2-ին անցկացւած բանակցութիւններն աւարտւել են առանց շօշափելի արդիւնքների։ Կողմերին չի յաջողւել համաձայնութեան հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել հումանիտարի հարցերի շուրջ:

Թուրքական դիւանագիտական ​​աղբիւրը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է, որ երկու երկրների ներկայացուցիչները յաջորդ հանդիպման վերաբերեալ կոնկրետ պայմանաւորւածութիւններ ձեռք չեն բերել։

«Պատւիրակութիւնները չեն սեղմել միմեանց ձեռքերը եւ չեն արել որեւէ առաջարկ, որը կարող է ցոյց տալ առաջընթաց որեւէ հնարաւոր գործարքի հարցում, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարւում է յետ կանգնել իր առաւելապաշտական ​​պահանջներից»,- գրել է Financial Times-ը:

Իսկ The Economist-ի լրագրող Օլիւէր Քերոլն է տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինային յուշագիր է փոխանցել պատերազմի աւարտի պայմանների մասին:

Քերոլը յայտնել է, որ բանակցութիւնները հիմնականում կենտրոնացել են հումանիտար խնդիրների վրայ. «Դրանք տեւել են մէկ ժամից մի փոքր աւելի, ինչը խօսում է այն մասին, որ քննարկելու շատ բան չկար»,- գրել է նա:

Related Articles

Back to top button