ՄիջազգայինՔաղաքական
Բայդենն ու Թրամփը քննարկել են իշխանութեան խաղաղ փոխանցման հարցը

«ԱԼԻՔ» – Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջօ Բայդէնի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները:
Ըստ նախնական տեղեկատւութեան՝ նրանք պայմանաւորւածութիւն են ձեռք բերել իշխանութեան խաղաղ փոխանցման հարցի շուրջ։
«Քաղաքականութիւնը դաժան է եւ յաճախ հաճելի չէ։ Բայց այսօր ամէն ինչ կարգին է, եւ ես գնահատում եմ դա։ Շնորհակալ եմ նաեւ իշխանութեան խաղաղ փոխանցման համար»,- ասել է Թրամփը Բայդէնին։