ՄիջազգայինՔաղաքական
Չինաստանի նկատմամբ ագրեսիւ քաղաքականութեան կողմնակից, Իսրայէլի ուժեղ աջակից
Թրամփը Մարկօ Ռուբիոյին առաջադրել է պետքարտուղարի պաշտօնում
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտօնապէս յայտարարել է, որ պետքարտուղարի պաշտօնում առաջադրում է հանրապետական սենատոր Մարկօ Ռուբիոյին, որ Սենատիի արտաքին յարաբերութիւնների եւ հետախուզութեան յանձնաժողովների աւագ անդամ է: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Նա կը լինի մեր ազգի շահերն ուժեղ առաջ տանողը, մեր դաշնակիցների իսկական ընկերը եւ անվախ մարտիկ, որը երբեք չի ընկրկի մեր հակառակորդների առաջ»,- ասւում է Թրամփի յայտարարութեան մէջ:
53-ամեայ Ռուբիօն Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականութեան կողմնակից է, Կուբայի կոմուսնիտական կառավարութեան քննադատ եւ Իսրայէլի ուժեղ աջակից: