ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարւածել են Սիրիայում եւ Իրաքում 32 թիրախի

«ԱԼԻՔ» – Թուրքական աւիացիան, Անկարայում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, Սիրիայի եւ Իրաքի տարածքում գործողութիւն է իրականացնում Քուրդիստանի Բանւորական կուսակցութեան (PKK) դէմ: Այս մասին ըստ թուրքական ԶԼՄ-ների՝  յայտնում է երկրի պաշտպանութեան նախարարութիւնը։

«2024 թւականի հոկտեմբերի 23-ին ռազմաօդային ուժերի գործողութիւն է իրականացւել Հիւսիսային Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների թիրախների դէմ՝ PKK-ին չէզոքացնելու միջոցով մեր ժողովրդի եւ անվտանգութեան ուժերի դէմ ահաբեկչական յարձակումները կանխելու համար… Ընդհանուր առմամբ ոչնչացւել է ահաբեկիչների 32 թիրախ։ Գործողութիւնները կը շարունակւեն»,- ասւած է գերատեսչութեան մեկնաբանութիւնում, որը մէջբերել է TRT Haber հեռուստաալիքը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ի երեկոյեան երկու պայթիւն է տեղի ունեցել TUSAŞ աւիատիեզերական ընկերութեան գլխաւոր գրասենեակի մուտքի մօտ։ Նախ մեքենայ է պայթել, յետոյ փոխհրաձգութիւն է սկսւել։ 5 մարդ մահացել է, 22-ը՝ վիրաւորւել: Ահաբեկչութեան երկու իրագործողները սպանւել են։

Յարձակման յետեւում կանգնած է Թուրքիայում արգելւած Քուրդիստանի Բանւորական կուսակցութիւնը,- հաղորդում է Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը։

Related Articles

Back to top button