ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Փուրմոհամմադին եւ Գրիգորեանը պայմանաւորւել են աշխատանքային խմբերի ձեւաչափով կազմակերպել մի շարք կարեւոր հարցերի քննարկումներ

«ԱԼԻՔ» – Նախագահ Փեզեշքիանի Հայաստան այցի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ նախագահ Փեզեշքիանի տեղակալ, Ծրագրաւորման եւ բիւջետային կազմակերպութեան ղեկավար, Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Սէյէդ Համիդ Փուրմոհամմադիի հանդիպումը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ հանդիպման ընթացքում քննարկւել են Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների օրակարգային հարցերը եւ տարածաշրջանային զարգացումները: Երկուստեք կարեւորւել է տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, իրաւազօրութեան եւ փոխադարձութեան սկզբունքների լիակատար յարգման շրջանակներում:

Պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել աշխատանքային խմբերի ձեւաչափով կազմակերպել մի շարք կարեւոր հարցերի քննարկումներ՝ դրանց առաւել արդիւնաւէտ եւ կառուցողական լուծում տալու տեսանկիւնից:

Related Articles

Back to top button