ՄիջազգայինՔաղաքական

Ալաուդինով. «Կուրսկի ուղղութեամբ իրավիճակը վերահսկելի է»

«ԱԼԻՔ» –  Կուրսկի ուղղութեամբ Ուկրաինայի զինւած ուժերի մեծ թւով զինւորականներ են ոչնչացւել, իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչութեան պետի տեղակալ, «Ախմատ» յատուկ նշանակութեան ջոկատի հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։

«Իրավիճակը վերահսկելի է ։

Հակառակորդն ամբողջ գիշեր եւ ամբողջ օրը փորձեր է արել ճեղքել այն հատւածները, որտեղ գտնւում է իմ ստորաբաժանումը, սակայն դա նրան չի յաջողւել։

Հակառակորդի շատ զինւորներ ոչնչացւել են։ Այսօր տեխնիկայից յաջողւել է ոչնչացնել մէկ մարտական զրահապատ մեքենայ։

Հակառակորդը, որն անցել է այն հատւածները, որտեղ գտնւում են մեր ստորաբաժանումները, ոչնչացւել է», – ասել է նա:

Related Articles

Back to top button