Ռուս փորձագէտ. «Ադրբեջանի պատմութեան դասագրքերում Ռուսաստանը ներկայացւում է որպէս «թշնամի»»
«ԱԼԻՔ» – Պուտինի Բաքու այցի առիթով։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցութիւններում պէտք է ունենայ չորս հիմնական թեմա։ Մնացածը կարելի է քննարկել Թուրքիայի հետ։ Այս մասին ըստ News.am-ի՝ սոցցանցում գրել է ռուս քաղաքագէտ Վադիմ Տրուխաչովը։
«1. Ռուսաստանում ադրբեջանական էթնայանցագործութեան եւ ադրբեջանական սփիւռքի կազմակերպւած յանցաւոր խմբերի գործունէութեան ծաւալումը. «գորշ գայլերի» եւ նմանատիպ կառոյցների համատեղ ծածկի տակ:
2. Ադրբեջանի օգնութիւնը Ուկրաինային, Յատուկ ռազմական գործողութեան (ՀՌԳ) լուսաբանումը ադրբեջանական լրատւամիջոցներում, նրա քաղաքացիների մասնակցութիւնը Ուկրաինայի զինւած ուժերում եւ ադրբեջանցիների յարձակումները ՀՌԳ մասնակիցների վրայ։
3. Ռուսների եւ Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչների վիճակն Ադրբեջանում։ Ադրբեջանի կողմից 1990-ականներին 300 հազար ռուսների բռնութեան եւ վտարման պատասխանատւութեան ընդունումը։
4. Ադրբեջանի պատմութեան դասագրքերի բովանդակութիւնը, որտեղ Ռուսական կայսրութիւնը եւ Խորհրդային Միութիւնը ներկայացւում են որպէս «թշնամիներ», «գաղութարարներ» եւ «հալածողներ»:
Մնացած բոլոր հարցերը կարող են ուղղակիօրէն քննարկւել Թուրքիայի հետ, որի քաղաքականութեանն ամբողջովին հետեւում է Ադրբեջանը։ Միեւնոյնն է, Ալիևը կանի այնպէս, ինչպէս իրեն Էրդողանը կասի։
Ենթադրում եմ, որ փակ դռների հետեւում մանրամասն կքննարկւի երկրորդ կէտը, առաջինը՝ անցողիկ։ Երրորդին ու չորրորդին ձեռք չեն տայ։ Իսկ հրապարակաւ գովեստներով ողողելու են միմեանց»,- գրել է քաղաքագէտը։