ՄիջազգայինՔաղաքական
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Գրոսսիի՝ Կուրսկի ԱԷԿ այցելելու պատրաստակամութիւնը

«ԱԼԻՔ» – Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայէլ Գրոսսին մօտ ապագայում կարող է այցելել Կուրսկի ատոմակայան։
Այս մասին յայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը։
«Գործակալութեան վերջին հաղոդրագրութիւնները հաստատել են Ռաֆայէլ Գրոսսիի պատրաստակամութիւնը՝ այցելելու Կուրսկի ատոմակայան իրավիճակը գնահատելու համար, կարծես թէ, տագնապալի հանգամանքներից ելնելով, դա կարող է տեղի ունենալ շատ շուտով», – ասւած է Ուլեանովի հաղորդագրութեան մէջ: