ԹեհրանԻրանՀամայնքՔաղաքական

Ամանորի պատգամով՝ Մշակութային ժառանգութեան նախարարի այցն ազգային առաջնորդարան

Իրանահայ ժառանգութիւնը՝ Իրանի ազգային արժէք

«ԱԼԻՔ» – Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռագործ արւեստի նախարար Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին այցելել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:

Նախարարն այցի ընթացքում ծաղիկներ է խոնարհել Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ:

Դոկտ. Սալեհին հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «Հայ համայնքի կրօնական ու պատմական ժառանգութիւնը Իրանի ազգային ժառանգութեան անբաժանելի մասն է», աւելացնելով, որ նախարարութիւնը շարունակելու է աջակցել եկեղեցիների պահպանման, վերանորոգման եւ զբօսաշրջային ենթակառուցւածքների զարգացման ծրագրերին։

Հանդիպմանը մասնակցած Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը բարձր է գնահատել նախարարի այցը՝ նշելով, որ տարբեր նահանգներում, մասնաւորապէս Ատրպատականի թեմում, իրականացւում են հայկական եկեղեցիների պահպանման ուղղութեամբ հետեւողական աշխատանքներ։

Այցի կապակցութեամբ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը նախարարի ներկայութիւնը գնահատել է, որպէս բարեկամութեան եւ պատմական մշակութային կապերի խորհրդանիշ՝ շեշտելով, որ իրանահայ համայնքը պատրաստ է կարողացածով աջակցել եւ մասնակցութիւն ունենալ Իրանի պատմամշակութային ժառանգութեան պահպանման գործին։

Նշւել է նաեւ, որ մինչ օրս երկրում գրանցւել եւ փաստագրւել է իրանահայութեանն առնչւող շուրջ 500 պատմամշակութային յուշարձան։

Related Articles

Back to top button