Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սաթիկ Սէյրանեան. «Կեղծիքի եւ ֆէյքնիւզի, ատելութեան խօսքի առաջամարտիկնե՛ր, նայէ՛ք ձեզ հայելու մէջ»

«ԱԼԻՔ» – Հայաստանի ժուռնալիստների միութեան (ՀԺՄ) նախագահ, 168.am կայքի գլխաւոր խմբագիր Սաթիկ Սէյրանեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով իր եւ իր գլխաւորած լարտւամիջոցի եւ ՀԺՄ-ի դէմ ՀՀ իշխանութիւնների հետապնդումներին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Յարգելի՛ գործընկերներ, ընթերցողներ, ընկերներ,

Շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների, աջակցութեան, ջերմ խօսքերի համար: Մի ջղայնացէք, իզուր մի նեարդայնացէք, միասին այս 7 տարիների ընթացքում շատ բան ենք տեսել:

Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատւամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նոյնիսկ ոմանք այդ մասին յստակ յայտարարել էին: Սրանք գործում են մի կէտից ուղղորդմամբ, համակարգւած՝ յստակ դերաբաշխմամբ՝ պաշտօնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց եւ դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը:

Չի հանդուրժւում որեւէ այլախոհութիւն, այլակարծութիւն: Սրանց համար խօսքի ազատութիւնը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որեւէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գործիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնաւոր ու անձնական կեանքի կոպիտ խախտումներ անելուց…

Անկեղծ ասեմ՝ ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում ե´ւ իմ, ե´ւ իմ ղեկավարած կառոյցի՝ Հայաստանի ժուռնալիստների միութեան, ե´ւ իմ ղեկավարած լրատւամիջոցի հասցէին. ամէն ինչ արձանագրւած է, այդ թւում՝ անձնական բնոյթի սպառնալիքներն ու AI-ով սրանց սարքած կեղծ տեսանիւթերը, որոնք տարածում են պատգամաւոր դարձած որոշ սուրճ եփողների, կենսագրութիւն չունեցող փամփլիկ ինչ-որ մականունաւորների, էրոտիկ հոլովակների նախկին դերասանների, յօրինւած օգտատէրերի ֆէյք էջերի միջոցով…

Նահատակւած հերոս Ռոբերտ Աբաջեանի կեղծ պապիկով գունաւոր յեղափոխութիւն արած, ստով ու կեղծիքով իշխանութիւն զաւթած, Արցախը յանձնած, 5000-ից աւելի լոյս տղաների զոհաբերած, Հայաստանի տարածքներ յանձնած, թալանի ու կոռուպցիայի մէջ խրւած, Հայ Առաքելական եկեղեցու դէմ գարշելի արշաւանք նախաձեռնած, թշնամական օրակարգերով առաջնորդւող այս խմբակից աւելին երբեք չենք սպասել:

Առաջիկայում կորոշեմ՝ իրաւական որ ձեւաչափով հանդէս կը գամ. ոչինչ, իհարկէ, անպատասխան չի մնալու: Կեղծիքի եւ ֆէյքնիւզի, ատելութեան խօսքի առաջամարտիկներ, նայէ՛ք ձեզ հայելու մեջ: Ձեր «կիրթ եւ կառուցողական» թուրք գործընկերներին գնացէք հերքէք. մեր հրապարակման մէջ եւ իրենց յղումն է տեղադրւած, եւ դրան ձեր անդրադարձը:

Յ. Գ.

Լսէ՛ք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ: Ստուգէք ե՛ւ ինձ, ե՛ւ ինքներդ ձեզ եւ ձեր շրջապատին, պարզէք՝ ով ում գործակալն է»:

Related Articles

Back to top button