Կը պաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին Պեսկովի պատասխանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն սեպտեմբերի 11-ին պատասխանել է լրագրողների հարցին, թէ Ռուսաստանը՝ որպէս դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանին նրա տարածքի վրայ յարձակման դէպքում։
«Եթէ մենք խօսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտէք, որ մենք պարտաւորութիւններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաեւ գիտէք, որ այն բանից յետոյ, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը 1991 թւականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխւեցին, ուստի սա նոյնպէս անհրաժեշտ է հաշւի առնել։ Դա Երեւանի որոշումն էր»։
Պեսկովն անդրադարձել է նաեւ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին շրջանառւող լուրերին:
Արեւմտամէտ վերլուծաբանները խօսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկութեան մասին, սակայն Ռուսաստանի Դաշնութիւնը նման պաշտօնական ազդակներ չի տեսնում… Մենք տեսել ենք բազմաթիւ քննարկումներ այս թեմայով, այդ թւում, Հայաստանում արեւմտամէտ վերլուծաբաններ են քննարկում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։ Բայց մենք այդ կապակցութեամբ պաշտօնական ազդակներ չենք ստացել»,- ասել է Պեսկովը։